Իրանում 97 մարդ է ձերբակալվել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

Լուրեր

30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
Բոլորը

Իրանի հետախուզության նախարարությունը 97 անձի է ձերբակալել՝ «Իսրայելի զինվորներ» լինելու մեղադրանքով՝ անվտանգության վերջին խուզարկության շրջանակում, որի ընթացքում պատերազմի սկզբից ի վեր հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ենթադրյալ կապերի մեղադրանքով, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։

Ալբորզ նահանգի ոստիկանության հրամանատարը հայտարարել է, որ 41 մարդ է ձերբակալվել արտասահմանում գործող ընդդիմադիր լրատվամիջոցներին տեսանյութեր ուղարկելու համար։

Բացի այդ, Իրանում մահապատժի է ենթարկվել երեք տղամարդ, որոնք մեղավոր են ճանաչվել այս տարվա սկզբին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկու ոստիկանի սպանության մեջ, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։ Դատական ​​մարմինը հայտարարել է, որ նրանք մեղավոր են ճանաչվել սպանության և «մոհարեբեի» (Աստծո դեմ պատերազմ մղելու) մեջ՝ մեղադրելով նրանց Իսրայելի և Միացյալ Նահանգների օգտին գործելու մեջ։ Նրանց դատավճիռները հաստատվել են Գերագույն դատարանի կողմից, և նրանք մահապատժի են ենթարկվել Ղոմ քաղաքում։

Իշխանությունները հայտարարել են, որ տղամարդիկ մասնակցել են հունվարի 8-ի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած զինված հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել է երկու սպա։

Սրանք առաջին պաշտոնապես հայտարարված մահապատիժներն են, որոնք կապված են դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ցույցերի հետ։ Կենսական ծախսերի բարձրացման դեմ ակցիաները հունվարին վերածվել էին համազգային հակակառավարական ցույցերի։

Պաշտոնյաներն անկարգությունների համար մեղադրել են Իսրայելին և ԱՄՆ-ին։ Թեհրանի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է 3,000 մարդ, չնայած ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն (HRANA) հայտնել է ավելի քան 7,000 սպանության մասին՝ նշելով, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի