Իրանում պատերազմի սրման պատճառով գազի գները կտրուկ աճել են

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրոպայում գազի գները հինգշաբթի բարձրացել են 30%-ով, իսկ նավթի համաշխարհային գները՝ 7%-ով, մինչ Իրանը մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի նոր փուլ: Մեկ օր առաջ Իսլամական Հանրապետությունը թիրախավորել է Կատարում գտնվող աշխարհի ամենամեծ գազակայանը՝ ի պատասխան Պարսից ծոցի աշխարհի ամենամեծ գազային հանքավայրի իրանական հատվածի վրա Իսրայելի հարվածի, որն Իրանը կիսում է Կատարի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռաս Լաֆանում գտնվող Կատարի համալիրի վրա երեկվա հարվածին հաջորդել է մեկ այլ հարված այսօր։ Կատարը հայտնել է  մեծ վնասների մասին: Ռաս Լաֆանն արտադրում է աշխարհի հեղուկ բնական գազի 25%-ը։ 80%-ն առաքվում է Ասիա, որտեղ որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Պակիստանը, գրեթե ամբողջությամբ կախված են կատարական գազից։

Ըստ հրապարակման՝ Կատարը փակել է գործարանը պատերազմի սկսվելուց անմիջապես հետո՝ շրջակայքում հրթիռակոծությունների պատճառով, այն նաև չի կարողանում հեղուկ բնական գազ արտահանել, քանի որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Ռաս Լաֆանի միջադեպն ինքնին հանգեցրել է գազի պակասի և համաշխարհային գների աճի, բայց այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։

Նշվում է, որ ժամանակավոր տրանսպորտային խափանումները մի բան են, գործարանի ոչնչացումը՝ բոլորովին այլ բան։ Առաջին դեպքում վերականգնումը կտևի շաբաթներ, մինչդեռ վնասվածի վերանորոգումը շատ ավելի դժվար է։ Ավելին, Կատարը պետք է տարեվերջին գործարկեր Ռաս Լաֆանի նոր խողովակաշարը, և պատերազմից առաջ գներն արտացոլում էին գազի սպասվող ավելցուկը։ Հետևաբար, եվրոպացիները չէին շտապում համալրել ստորգետնյա պահեստարանները հաջորդ ձմռան համար՝ հույսը դնելով ամռանը ցածր գների վրա։

Արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում գազի շուկայում կատարյալ փոթորիկ է սկսվել։ Ասիացի գնորդները պատրաստ են վճարել ցանկացած գին մնացած մատակարարումների համար, սակայն եվրոպացիներն ավելի հարուստ են և պատրաստ են մրցակցել, ինչը հանգեցնում է հեղուկ բնական գազի գների բարձրացմանը Եվրոպայում, չնայած այն հանգամանքին, որ նրանք այն գնում են ոչ թե Կատարից, այլ ԱՄՆ-ից, և գազը ստանում են Նորվեգիայից ու Աֆրիկայից խողովակաշարով։

Նման իրավիճակ էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից և Կրեմլի կողմից Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո։ Այն ժամանակ Եվրոպայում գազի գները բարձրացան մինչև 300 եվրոյի՝ մեկ մեգավատտ/ժամի համար, բայց ԵՄ-ն աստիճանաբար սովորեց ապրել առանց ռուսական գազի, և մինչ իրանական պատերազմը, չնայած ցուրտ ձմռանը, գներն արդեն նվազել էին մինչև 20-30 եվրոյի։

Իրանի ռմբակոծություններից հետո, սակայն, դրանք բարձրացան՝ հասնելով մինչև շուրջ 50 եվրոյի։ Սակայն երբ մատակարարման ժամանակավոր խափանումների սպառնալիքը վերածվեց Պարսից ծոցի գազային հանքավայրերի և գործարանների ոչնչացման սպառնալիքի, հինգշաբթի առավոտյան գները գերազանցեցին 70 եվրոյի սահմանագիծը։ Համեմատության համար՝ նավթի գները բարձրացել են ընդամենը 7%-ով։

Կատարի հեղուկ բնական գազին փոխարինող չկա։ Աշխարհի ամենամեծ գազ արտադրողը Միացյալ Նահանգներն է, բայց նրա հզորությունն արդեն գործում է ամբողջությամբ։

Եվրոպական շուկայում գազի մատակարարումն արագորեն մեծացնելու և գներն իջեցնելու ունակ միակ երկիրը Ռուսաստանն է։ Այն ունի Եվրոպա տանող «Հյուսիսային հոսք 2» գործող խողովակաշարը, Ուկրաինայի միջով անցնող գազատարը և գազի հեղուկացման հզորություն։ Սակայն ռուսական գազն Արևմուտքի պատժամիջոցների տակ է՝ Ուկրաինա ներխուժելու համար, և Եվրոպան ոչ միայն մտադիր չէ դրանք վերացնել, այլև մտադիր է ընդհանրապես հրաժարվել ռուսական գազից։ Խոշոր գազային ճգնաժամի դեպքում այս ծրագրերը, հավանաբար, կասկածի տակ կդրվեն Կրեմլի եվրոպական դաշնակիցների՝ Հունգարիայի և Սլովակիայի, և մինչև վերջերս ռուսական գազ ստացողների՝ Ավստրիայի ու Իտալիայի, ինչպես նաև սպասվող ճգնաժամի գլխավոր հրահրողի՝ Դոնալդ Թրամփի կողմից։

ԱՄՆ-ն արդեն վերացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ համաշխարհային գներն իջեցնելու նպատակով։ Ռուսաստանը գազի շուկայում ավելի շատ հաղթաթղթեր ունի, քանի որ, ի տարբերություն նավթի, աշխարհում ռազմավարական գազի պաշարներ չկան, և արտադրությունն ու մատակարարումներն արագ ավելացնելու ներուժը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Յամալում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի