ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Լատվիայում ադրբեջանցի ուսանող Ալի Խալիլովը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանին ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Starlink արբանյակային ինտերնետային համակարգը վաճառելու մեջ և դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է լատվիական LTV հեռուստաալիքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննության տվյալներով՝ Խալիլովը մեղադրվել է նաև միջազգային պատժամիջոցները խախտելու մեջ։ Ադրբեջանի քաղաքացի Խալիլովը Լատվիա է մեկնել ուսման նպատակով։ Ներկայում նա Ռիգայի կենտրոնական բանտում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ օտարերկրյա պետության գործողություններին մեկ այլ պետության դեմ օգնելու և դրդելու, այսինքն՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու, և միջազգային պատժամիջոցների խախտում նախկինում դավադրություն կազմակերպած անձանց խմբի կողմից։

Մեղադրող Ռոբերտ Ուրզդինսն ասել է, որ գործում ներգրավված են մի քանի երկրներից անձինք։

«Այս գործում ներգրավված են եղել բավական մեծ թվով անձինք։ Համապատասխան անձինք գտնվում էին Գերմանիայում, Լատվիայում և Ռուսաստանում։ Կազմակերպված խմբի հիմնական անդամները գտնվում էին Ռուսաստանում։ Կարևոր է նաև, որ խոսքը ռազմական օգտագործման համար պիտանի ապրանքների մասին է»,- ասել է դատախազը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Խալիլովը սխեմայի գլխավոր կազմակերպիչն էր։ Starlink սարքավորումներ պատվիրելու սահմանափակումները շրջանցելու համար նա ձեռք է բերել առնվազն 85 նախապես վճարված SIM քարտ և ստեղծել առնվազն 42 էլեկտրոնային փոստի հաշիվ՝ կեղծ ինքնություններով։ Բացի այդ, նա պատվիրել է ավելի քան 60 Starlink սարք՝ օգտագործելով այլ անձանց բանկային հաշիվները։ Այդ սարքերից մի քանիսը, ենթադրաբար, գաղտնի տեղափոխվել են Ռուսաստան։

Դատախազության տվյալներով՝ փոխանցված Starlink Mini սարքերը կարող են տեղադրվել մարտական ​​անօդաչու թռչող սարքերի վրա։

«Ամենակարևորն այն է, որ այս սարքերը կարող են տեղադրվել մարտական ​​անօդաչու թռչող սարքերի վրա: Սա իրականում կարող է հանգեցնել նույնիսկ ավելի լուրջ հետևանքների, քան հրազենի վաճառքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետաքննության նյութերում նշվում է, որ սարքավորումները նախատեսված էին Ուկրաինայի օկուպացված Լուգանսկի մարզ տեղափոխելու համար: Բացի այդ՝ պատվիրվել են ուսապարկեր, բաճկոններ, եղանակի չափման սարքեր, օպտիկական նշանոցներ, կալիբրատորներ և ռազմական նպատակներով նախատեսված արկի արագությունը չափող քրոնոգրաֆներ։

Առանձին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի՝ Լատվիայի երկու քաղաքացիների և մեկ այլ անձի: Հաղորդվում է, որ նրանք խոստովանել են իրենց մեղքը և ներկայումս գտնվում են հետաքննության հետ համաձայնության գալու գործընթացում:

Ալի Խալիլովը հերքում է մեղադրանքները։ Չնայած մեղադրանքի կողմը պահանջել էր 12 տարվա ազատազրկում, Ռիգայի քաղաքային դատարանը սահմանել է 11 տարվա պատիժ։ Բացի այդ՝ դատարանը որոշել է Խալիլովին արտաքսել Լատվիայից և արգելել նրան մուտք գործել երկիր 5 տարով։

Դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։ Մեղադրողը նշել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է որոշումից, մինչդեռ պաշտպանության կողմը չի մեկնաբանել՝ արդյո՞ք դատավճիռը կբողոքարկվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի