Վաշինգտոնում ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Ռուբիոն և պաշտպանության նախարար Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. WP

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

ԱՄՆ պաշտոնյաներն անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատել Վաշինգտոնի Ֆորտ Մաքնեյր ռազմաբազայի վրա, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է The Washington Post-ը։ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ վերջին տասը օրվա ընթացքում բազայի վերևում մի քանի անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Այս միջադեպը պաշտոնյաներին դրդել է քննարկել Ռուբիոյի և Հեգսեթի տեղափոխման հարցը, WP-ին հայտնել են երկու աղբյուրներ, գրում է Meduza-ն։

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը նշել է, որ գերատեսչությունը չի կարող մեկնաբանել Հեգսեթի տեղաշարժերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հավելելով, որ նման տեղեկատվության հրապարակումը կլինի «ծայրահեղ անպատասխանատու»։

Ֆորտ Մաքնեյր բազան գտնվում է Կապիտոլիումի և Սպիտակ տան մոտակայքում: Այնտեղ են գտնվում Ազգային պաշտպանության համալսարանը և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները: Ավանդաբար այն քաղաքական առաջնորդների տուն չի եղել, սակայն Թրամփի վարչակազմի պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են տեղափոխվում ռազմական բազաներ՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված մտահոգությունները, նշում է The Washington Post-ը:

Մարտի 18-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը պահանջել էր, որ ամբողջ աշխարհում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելություններն «անհապաղ» անվտանգության գնահատումներ անցկացնեն։ Բացի այդ, ԱՄՆ-ում մի քանի բազաներ փակվեցին սպառնալիքների պատճառով, իսկ Նյու Ջերսիի Մաքգուայր-Դիքս-Լեյքհերսթի ռազմաօդային բազան և Ֆլորիդայի ՄաքԴիլ ռազմաօդային բազան բարձրացրել են անվտանգության մակարդակը մինչև «Չարլի», ինչը վկայում է հնարավոր հարձակման կամ դրա սպառնալիքի մասին:

Վտանգի ավելի բարձր՝ «Դելտա» մակարդակն օգտագործվում է, երբ հարձակումն արդեն տեղի է ունեցել կամ սպասվում է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի