Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրեն «իրավունք է վերապահում ռազմական գործողություններ ձեռնարկել» Իրանի դեմ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիան կոչ է արել Իրանին դադարեցնել Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները՝ հայտարարելով, որ իրեն իրավունք է վերապահում, անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ, գրում է DW-ն։

«Իրանի հարձակումները հարևան երկրների վրա նախապես ծրագրված էին, և այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, հաստատում է դա»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը՝ մերժելով Իրանի այն փաստարկը, որ իր հարձակումներն ուղղված են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Բին Ֆարհանը Ռիադում արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններից հետո ասել է, որ Թեհրանի ռեժիմն իր գործողություններով խորացնում է սեփական մեկուսացումը։

«Ես հույս ունեմ, որ նրանք կհասկանան այսօրվա հանդիպման ուղերձը, արագ կվերանայեն հաշվարկները և կդադարեն հարձակվել իրենց հարևանների վրա։ Մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր լծակները՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական՝ այս հարձակումները դադարեցնելու համար»,- ասել է բին Ֆարհանը։

Reuters-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հրթիռներ են նկատվել այն հյուրանոցի մոտ, որտեղ հավաքվել էին շուրջ մեկ տասնյակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Կատարի և Սիրիայի արտգործնախարարները։

Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Էր Ռիադին ուղղված չորս իրանական բալիստիկ հրթիռներ են խոցվել, ինչպես նաև հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ, ըստ տեղեկությունների, քաղաքի բնակիչները լսել են պայթյուններ կամ ստացել են նախազգուշացնող հաղորդագրություններ։

Բին Ֆարհանն ասել է, որ Սաուդյան Արաբիան դեռևս նախընտրում է դիվանագիտության ուղին, բայց զգուշացրել է. «Եթե Իրանն անմիջապես չդադարեցնի, կարծում եմ՝ գրեթե ոչինչ չի լինի, որը կարող է վերականգնել վստահությունը։ Իրանի կողմից այս ճնշումը քաղաքական և բարոյական առումով հակառակ արդյունք կտա։ Իհարկե, մենք իրավունք ենք վերապահում մեզ, անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ ձեռնարկել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի