ՄԻՊ ներկայացուցիչները չնախատեսված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 18-ին ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց իրավունքների վիճակը, անցկացրել առանձնազրույցներ և գնահատել առողջության պահպանման իրավունքի ապահովվածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Խնդիրների մի մասի լուծման առնչությամբ արդեն իսկ իրականացվել են համապատասխան քայլեր:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ ՄԻՊ աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում։