Թրամփի հայտարարությունից հետո Կուբայի նախագահը հայտնել է ագրեսորին դիմակայելու պատրաստակամության մասին

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուբան «գրավելու» մասին հայտարարություններից հետո, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է «անսասան դիմադրություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Վատագույն սցենարի առջև կանգնած՝ Կուբան մի բանում վստահ է. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անսասան դիմադրության»,- գրել է Դիաս-Կանելը X-ում:

ԱՄՆ-ի կողմից շարունակվող նավթային շրջափակման պայմաններում, որը սրել է Կուբայի տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, կղզու կառավարությունը բախվում է աճող ճնշման, հաղորդում է AFP-ն: Մարտի 16-ին այստեղ էներգետիկ մեծ անջատում է գրանցվել՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով երկրի 10 միլիոն բնակիչներին: Մարտի 17-ի առավոտյան  բնակչության երկու երրորդի համար, այդ թվում՝ մայրաքաղաք Հավանայի 45 տոկոսի, որտեղ ապրում է 1,7 միլիոն մարդ, էլեկտրաէներգիան վերականգնվել էր։

Al Jazeera-ն գրում է, որ Կուբան վերամիացրել է իր էլեկտրաէներգիայի ցանցը և գործարկել նավթով աշխատող ամենամեծ էլեկտրակայանը, հայտարարել են էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները՝ վերջ դնելով համազգային էլեկտրաէներգիայի անջատմանը, որը տևել է ավելի քան 29 ժամ՝ Միացյալ Նահանգների կողմից կղզու վառելիքի մատակարարումը խափանելու քայլերի պատճառով։

Այնուամենայնիվ, պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի պակասը կարող է շարունակվել, քանի որ բավարար էլեկտրաէներգիա չի արտադրվում։

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «պատիվ կունենար գրավելու Կուբան»։

«Վերցնել Կուբան։ Այսինքն՝ ազատագրել այն, վերցնել այն։ Կարծում եմ՝ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Այն այժմ շատ թուլացած երկիր է»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը։

Մարտի 16-ի առավոտյան NBC News-ին տված հարցազրույցում Կուբայի փոխվարչապետ Օսկար Պերես-Օլիվան նշել է, որ Հավանան «բաց է ճկուն առևտրային հարաբերությունների համար ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող կուբացիների և նրանց սերունդների հետ»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն, այս զիջումն անբավարար է անվանել Կուբայում Թրամփի վարչակազմի կողմից ցանկալի ազատ շուկայի բարեփոխումները իրականացնելու համար։

«Այն, ինչ նրանք հայտարարեցին, բավականաչափ դրամատիկ չէ։ Դա չի օգնի։ Այսպիսով, նրանք պետք է մի քանի կարևոր որոշումներ կայացնեն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ինքը՝ Ռուբիոն կուբայական ծագում ունի, բայց կղզու կոմունիստական ​​կառավարության խիստ քննադատն է։

Վաշինգտոնում Կուբայի փոխդեսպան Տանյերիս Դիեգեսը մարտի 17-ին AFP-ին ասել է, որ Կուբան և Միացյալ Նահանգները «շատ բան ունեն քննարկելու», բայց ոչ մի երկիր չպետք է մյուսից խնդրի կառավարության փոփոխություն։

«Մեր քաղաքական համակարգի, մեր քաղաքական մոդելի՝ մեր սահմանադրական մոդելի հետ կապված ոչինչ բանակցությունների մաս չի կազմում և երբեք էլ չի լինի։ Միակ բանը, որ Կուբան խնդրում է ցանկացած քննարկման ժամանակ, մեր ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքն է»,- ընդգծել է դիվանագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի