Լարիջանիի սպանությունը չի ապակայունացնի Իրանի քաղաքական համակարգը. Արաղչի

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը մահացու հարված չի հասցնի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը։ Al Jazeera-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա հավելել է՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դեռևս չեն գիտակցել, որ Իրանի կառավարությունը հույսը չի դնում մեկ անհատի վրա։

«Ես չգիտեմ, թե ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները դեռ չեն հասկացել այս կետը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ հաստատված քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատներն ազդեցիկ են, և յուրաքանչյուր մարդ խաղում է իր դերը՝ ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է»,- նշել է նա։

Արաղչին ընդգծել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, նշելով, որ չնայած ազգային հսկայական կորստին՝ «համակարգը շարունակեց գործել»։

«Մենք չենք ունեցել առաջնորդից ավելի կարևոր մեկին, և նույնիսկ առաջնորդը նահատակվեց, այնուամենայնիվ, համակարգը շարունակեց իր աշխատանքը և անմիջապես փոխարինող ապահովեց։ Եթե որևէ մեկը նահատակվի, նույնը կլինի։ Եթե արտաքին գործերի նախարարը երբևէ նահատակվի, ի վերջո, կգտնվի ինչ-որ մեկը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է նա։

67-ամյա Ալի Լարիջանիի սպանությունը, որը սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նրա իրավահաջորդի՝ Մոջթաբա Խամենեիի վստահելի անձն էր, նշանավորում է Թեհրանի ղեկավարության ամենաբարձրաստիճան գործչի հեռացումը 19 օր առաջ պատերազմի սկսվելուց ի վեր։

Հարցազրույցում Արաղչին կրկին ասել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում և դրանից դուրս աճող հակամարտությունը Թեհրանի ընտրությունը չէ, և ԱՄՆ-ը, ի վերջո, պետք է պատասխանատվություն կրի։

«Ես կկրկնեմ՝ այս պատերազմը մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն։ Միացյալ Նահանգներն է սկսել այն և պատասխանատու է այս պատերազմի բոլոր հետևանքների համար՝ մարդկային և ֆինանսական, թե՛ Իրանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար։ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Բացի այդ, Արաղչին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը միջուկային զենքի մշակման դեմ էականորեն չի փոխվի՝ շեշտելով, որ նոր գերագույն առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի արտահայտել իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբում սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին 2000-ականների սկզբին հրապարակված ֆեթվայում (կրոնական հրամանագիր) դեմ էր արտահայտվել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը։ Արաղչին ասել է, որ ֆեթվաները կախված են դրանք հրապարակող իսլամական իրավաբանից՝ հավելելով, որ ինքն այն դիրքում չէ՝ դատելու Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի իրավական կամ քաղաքական հայացքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի