Բեյրութին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնել է, որ Իսրայելի կողմից մայրաքաղաք Բեյրութի կենտրոնին և նրա հարավային արվարձաններին ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել՝ 24 մարդ, գրում է DW-ն։

Բաստա շրջանում ականատեսները հայտնել են, որ մի քանի պայթյուններ են լսվել, մինչդեռ թաղամասում տեղի ունեցած հարվածը քանդել է շենքի առնվազն երկու հարկ։

Բեյրութի կենտրոնին մոտ գտնվող Բաչուրա շրջանում էլ հզոր հարվածը մի ամբողջ շենք է ոչնչացրել։ Իսրայելցի զինվորականները հարվածից առաջ սոցիալական ցանցերում նախազգուշացում էին տարածել։ Բոլոր թիրախային տարածքները մոտ են կառավարական կարևոր շենքերին, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը և վարչապետի գրասենյակներին։

Հարձակումները տեղի են ունեցել «Հըզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ գիշերը հրթիռային հարվածներից հետո։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի բանակը ևս մեկ տարհանման հրաման է հրապարակել հարավային Լիբանանի բնակիչների համար, ովքեր գտնվում են Զահրանի գետից հարավ։ Անցյալ շաբաթ Իսրայելի զինվորականներն ընդլայնեցին հարավային Լիբանանի համար տարհանման հրամանը՝ կոչ անելով քաղաքացիական անձանց անմիջապես տեղափոխվել գետից հյուսիս՝ սահմանից մոտ 40 կմ հեռավորության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի