ԵՄ-ն կֆինանսավորի «Դրուժբա»-ի վերանորոգումը. Կիևը համաձայնել է Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումների վերականգնման համար օգնությանը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն Ուկրաինային առաջարկել է տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում՝ «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման համար, որը վնասվել էր հունվարի 27-ին Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով։ Կիևն ընդունել է առաջարկը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ, գրում է The Insider-ը։

Դրանում նշվում է, որ ԵՄ-ն «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ուկրաինայի և անդամ պետությունների հետ՝ Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար, որոնք ընդհատվել էին ենթակառուցվածքների վրա հարձակումից հետո։

«ԵՄ-ն տեխնիկական աջակցություն և ֆինանսավորում է առաջարկել Ուկրաինային։ Ուկրաինացիները ողջունել և ընդունել են այս առաջարկը։ Եվրոպացի փորձագետները պատրաստ են անմիջապես սկսել աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, Բրյուսելն ընդգծում է, որ  զուգահեռ շարունակվում են աշխատանքներն այլընտրանքային մատակարարման ուղիների, մասնավորապես, ոչ ռուսական նավթի տարանցման ուղղությամբ դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ։ Հետևաբար, խողովակաշարի վերականգնումը դիտվում է որպես էներգետիկ անվտանգության ապահովման միջոց, այլ ոչ թե ռուսական հում նավթի տարանցումը վերսկսելու քաղաքական որոշում։

«Դրուժբա» նավթամուղի շուրջ կոնֆլիկտը սրվել էր հունվարի վերջին նավթի մղման դադարեցումից հետո։ Հունգարիան և Սլովակիան պահանջել էին դրա վերսկսումը՝ հղում անելով գործող համաձայնագրերին և ԵՄ-ի կողմից մինչև 2027 թվականը ռուսական էներգետիկ ռեսուրսներ ներմուծելու թույլտվությանը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Ուկրաինան հետաքրքրված չէ տարանցումը վերսկսելով, մինչդեռ Կիևը, իր հերթին, մատնանշել էր վնասված ենթակառուցվածքների երկարատև վերանորոգման անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի