Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ որոշ հարվածներ ռազմական հանցագործություն են

Լուրեր

30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
Բոլորը

Իսրայելի զինված ուժերն օդային հարված են հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին՝ այն բանից հետո, երբ օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծվել է այդ տարածքը, գրում է France 24-ը։

Պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Իսրայելի ռազմական ինքնաթիռներն այսօր արդեն երրորդ ռմբակոծությունն են իրականացրել հարավային արվարձաններում՝ թիրախավորելով Բուրջ ալ-Բարաջնե տարածքում «Անսար» մարզադաշտի մոտ գտնվող հին օդանավակայանի ճանապարհը», որը Բեյրութի միջազգային օդանավակայանից կարճ հեռավորության վրա է։

Հայտարարության մեջ Լիբանանի քաղավիացիայի վարչությունը հայտնել է, որ օդանավակայանը շարունակում է գործել սովորականի պես, և որ այնտեղ տանող ճանապարհը մնում է անցանելի։

Լիբանանի զինված ուժերը հայտարարել են, որ հարավային Լիբանանում մեքենայի և մոտոցիկլետի վրա Իսրայելի կողմից կատարված հարվածի հետևանքով զոհվել է մեկ զինվոր, վիրավորվել՝ չորսը։ Բանակը նաև նշել է, որ Նաբաթիե շրջանում «իսրայելական թշնամական հարձակման հետևանքով» մեկ զինվոր վիրավորվել և «մահացել է ստացած վերքերից»։ Զինվորական պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ զինվորները նոր էին ավարտել օրվա պարտականությունների կատարումը։

Լիբանանում բնակելի շենքերին, բժշկական աշխատողներին ուղղված Իսրայելի ավիահարվածները մտահոգություններ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից և կարող են համարվել ռազմական հանցագործություններ, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը։

Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Լիբանանին այն ժամանակից, երբ Իրանի կողմից աջակցվող շիաների «Հըզբոլլահ» խմբավորումը սկսեց հրթիռներ արձակել Լիբանանի տարածքից դեպի Իսրայել՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի սկզբում։

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 886 մարդ և տեղահանվել է ավելի քան 1 միլիոն մարդ։

«Իսրայելի օդային հարվածները ոչնչացրել են խիտ բնակեցված քաղաքային տարածքներում գտնվող բնակելի շենքերի ամբողջական կառույցներ, հաճախ սպանելով մեկ ընտանիքի մի քանի անդամների, այդ թվում՝ կանանց և երեխաների»,- Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խոսնակ Թամին ալ-Հիթանը։

Իսրայելական զինվորականները չեն մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն բանակը նախկինում հայտարարել էր, որ թիրախավորում է «Հըզբոլլահի» ենթակառուցվածքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի