Վարչապետի որոշմամբ Արման Խաչատրյանը ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել
Քաղաքականություն
21.07.2017 | 14:06Վարչապետի որոշմամբ Արման Խաչատրյանը ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել. այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության եհտ ակպերի բաժինը:
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ: