Մեզ առաջարկվում է երկընտրանք՝ Փաշինյա՞ն, թե Կարապետյան, պատերա՞զմ, թե խաղաղություն․ ես մերժում եմ դա․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը, որը մինչև մարտի 18-ը պաշտոնապես կգրանցվի որպես կուսակցություն, նպատակ ունի մասնակցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մեկ օրակարգով՝ վերականգնել «բոլորին դեմ»  ընտրելու իրավունքը։ Նախաձեռնության անդամ Սպարտակ Կյուրեղյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե իշխանության գալն ու հինգ տարի կառավարելն է, այլ քաղաքական համակարգի փոփոխության հասնելը, որից հետո իրենք կհեռանան քաղաքական դաշտից։

Կյուրեղյանը բացատրում է, որ շարժման գաղափարախոսությունը ծնվել է առկա քաղաքական իրավիճակից, որտեղ քաղաքացիներին մշտապես պարտադրվում է «երկընտրանք»։

«Ես ինքս մարդ եմ եղել, որ նախորդ երկու ընտրություններին ընդհանրապես չեմ մասնակցել, և ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում գնալ ընտրելու, այլ այն պատճառով, որ ես ընտրելու բան չեմ ունեցել։ Մեզ առաջարկվում է միշտ երկընտրանք․ մեզ առաջարկվում է ընտրել խաղաղության ու պատերազմի միջև, Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի, կամ Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի։ Ես ուզում եմ մերժել դա։ Ես չեմ համարում, որ հայ ազգը միշտ պետք է երկընտրանքի շուրջ կանգնած լինի», – նշում է նա։

Ըստ նրա՝ «Բոլորին դեմ եմ»-ը հենց այն քաղաքացիների համար է, ովքեր իրենց չեն տեսնում գոյություն ունեցող քաղաքական ուժերի շարքերում, սակայն ցանկանում են իրենց դիրքորոշումն արտահայտել։

Նախաձեռնության ռազմավարությունը հստակ է՝ հավաքել բավարար ձայներ (4%-ից մինչև 15%), որպեսզի ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չկարողանան միայնակ կամ միասին կոալիցիա կազմել։ Այդ դեպքում «Բոլորին դեմ եմ»-ը հանդես կգա իր միակ պահանջով։

«Մեր ծրագիրը հստակ է։ Մենք գնում ենք, մասնակցում ենք ընտրություններին, հաջողության դեպքում անում ենք փոփոխությունները, 100 օր հետո հրաժարական ենք տալիս, կազմակերպում ենք նոր ընտրություններ, որին մեր վարչապետի թեկնածուն չի մասնակցում, և մեր ուժը գնում է լուծարման և չի մասնակցում», – պարզաբանում է Կյուրեղյանը։

Հարցին, թե ինչպես կվարվեն, եթե կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նրանց կոալիցիայի առաջարկ անի, նա պատասխանեց կտրուկ. «Մենք միայն կարող ենք համաձայնվել այնպիսի առաջարկի, որտեղ վարչապետի թեկնածուն մեր թեկնածուն է, օրակարգն էլ միայն մեր օրակարգն է՝ մեր բոլոր որոշումներով։ 100 օր հետո էլ նոր ընտրություններ են»։

Ըստ նրա՝ կուսակցության ցուցակը ձևավորվելու է բաց, առցանց հարթակի միջոցով։ Ցանկացած քաղաքացի, ով իրավունք ունի ընտրելու, կարող է գրանցվել որպես ընտրող՝ վճարելով 5000 դրամ։ «Սա կարևոր մշակութային բան է, որ մենք ուզում ենք փոխել, որովհետև մինչև հիմա քաղաքական ուժերը մարդկանց մտքում այն ուժերն են, որոնք ինչ-որ մի հատ գործիչ կամ գործարար ինքը գումարը դնում է, գործը կազմակերպում է, մնացածը գալիս են ու այդտեղ սկսում են աշխատել։ Եթե քաղաքացիները մեր գաղափարներին համակրում են, նորմալ է, որ իրենք ֆինանսավորեն մեզ», – ասում է Կյուրեղյանը։

Նույն հարթակում կարող են գրանցվել նաև պատգամավորության թեկնածուները, ովքեր բավարարում են օրենքի պահանջները և ընդունում են կուսակցության ծրագիրը։ Ցուցակի վերջնական տարբերակը կհաստատվի քվեարկությամբ և կհանձնվի ԿԸՀ մինչև ապրիլի 23-ը։

Խոսելով նախաձեռնության անդամների՝ նախկինում այլ քաղաքական շարժումներում ընդգրկված լինելու մասին, Կյուրեղյանը նշեց. «IT ոլորտում շատ մարդիկ կան, որ ստարտափներ են անում, մեկ-երկու-երեք անգամ չի հաջողվում, չորրորդը ստացվում է։ Այսինքն, դա դոգմա չի, որ քո մոտ մեկ-երկու անգամ չի ստացվել, ուրեմն դու անհաջողակ ես։ Հակառակը՝ դա նշանակում է, որ դու համառ ես հաջողության հասնելու ճանապարհին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան