2017-ին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքի զգալի աճ է արձանագրվել

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Հայաստանի երկու օդանավակայանում 2017 թ. առաջին 4 ամսում ուղևորահոսքի է աճ է արձանագրվել. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«2016 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ 2017թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի երկու օդանավակայանում՝ «Զվարթնոց» և «Շիրակ», ուղևորահոսքը կազմել է 668 հազար 589 մարդ կամ 28.3% աճ»,- ներկայացրեց նա:

2017 թ. առաջին 4 ամսում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 649 հազար 400 մարդ կամ 25.7 % աճ, «Շիրակ» օդանավակայանում՝ 19 հազար 189 մարդ կամ 334%:

Ապա հավելեց, որ ապրիլ ամսին ևս ուղևորահոսքի զգալի աճ է արձանագրվել նախորդ տարվա ապրիլի համեմատ: 2017 թ. Հայաստանի երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 188 հազար 391 մարդ կամ 42% աճ: Այս տարվա ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 հազար 108 մարդ կամ 38.9% աճ, «Շիրակ» օդանավակայանում՝ 5283 մարդ կամ 745.3% աճ: