Իրանի նոր առաջնորդը ողջ է մնացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածից հետո, քանի որ դրանից առաջ դուրս էր եկել տանից. The Telegraph

Լուրեր

30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է մնացել փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածից հետո՝ հարձակումից կարճ ժամանակ առաջ տանից դուրս  գալու շնորհիվ։ Այս մասին գրում է The Telegraph-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հոգևորականներին և հրամանատարներին ուղղված ելույթի աուդիոձայնագրությունը, փոխանցում է Meduza-ն։

Մոջթաբա Խամենեին, կնոջ և որդու հետ միասին, գտնվել է Թեհրանի նույն համալիրում, որտեղ նրա հայրը՝ այաթոլլահ Ալի Խամենեին։ Փետրվարի 28-ին համալիրին հարված է հասցվել։

«Աստծո կամոք՝ Մոջթաբան ստիպված էր դուրս գալ բակ՝ ինչ-որ բան անելու, ապա վերադառնալու։ Նա դրսում էր և վերև էր բարձրանում, երբ նրանք հրթիռ արձակեցին շենքի վրա»,- ասվում է ձայնագրության մեջ։

Մազահեր Հոսեյնիի խոսքով՝ Մոջթաբան ստացել է «ոտքի թեթև վնասվածք»։ Նա պնդում է, որ հարվածները միաժամանակ թիրախավորել են համալիրի մի քանի հատվածներ և նպատակ են ունեցել ոչնչացնել Խամենեիի ամբողջ ընտանիքը։ Հարվածի հետևանքով զոհվել էին Ալի Խամենեին, Մոջթաբայի կինը և որդին։

Իրանցի պաշտոնյան The Telegraph-ին ասել է, որ ռազմական հրամանատարները որևէ տեղեկություն չունեն նոր գերագույն առաջնորդի վիճակի մասին։

Իրանը մարտի 8-ին հայտարարեց Մոջթաբա Խամենեիի՝ նոր գերագույն առաջնորդ ընտրվելու մասին: Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների սկսվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայացել: Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նա վիրավորվել է, բայց լավ է զգում։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները մարտի 2-ին հայտնել էին, որ փետրվարի 28-ի հարվածի ժամանակ զոհվել է նաև Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրե Խոջաստեն: Սակայն ավելի ուշ Fars լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ նա ողջ է մնացել։

Քուվեյթի «Ալ-Ջարիդա» պարբերականը մարտի 15-ին հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Մոսկվայում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի