Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»

Լուրեր

26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, միաժամանակ, հավելել, որ հակամարտությունը, հավանաբար, չի ավարտվի այս շաբաթվա ընթացքում։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը լավատեսական, բայց անորոշ ժամանակացույց է առաջարկել հակամարտության ավարտի համար։

Հարցին՝ արդյո՞ք ռազմական գործողությունները կարող են ավարտվել այս շաբաթ, նախագահը սկզբում պատասխանել է՝ «Այո՛, անշուշտ», իսկ մի քանի րոպե անց պարզաբանել, որ չի սպասում անհապաղ ավարտի։

«Ես այդպես չեմ կարծում։ Բայց դա շուտով կլինի։ Երկար չի տևի։ Մենք շատ ավելի անվտանգ աշխարհ կունենանք, երբ այն ավարտվի։ Այն շուտով կավարտվի»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև անդրադարձել է Իրանի կողմից Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Իրանի պատասխան հարձակումներին: Թեհրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի քանի երկրների, այդ թվում՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Քուվեյթի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետախուզության պաշտոնյաները չէին սպասում նման հարձակումների։

«Նույնիսկ ամենափորձառու փորձագետները չէին կարծում, որ նրանք կհարվածեն»,- ասել է նա՝ հավելելով, որ տուժած երկրներից մի քանիսը համեմատաբար չեզոք հարաբերություններ են պահպանում Իրանի հետ։

Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստվում է շուտով ասել, թե որ երկրներն են  համաձայնել ԱՄՆ-ին օգնել՝ վերաբացել Հորմուզի նեղուցը։

«Կան մի քանիսը։ Մենք շուտով կհայտարարենք մի քանիսի անունները»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ խնդրել է Չինաստանին՝ մեկ ամսով հետաձգել իր այցը Պեկին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նախատեսված գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

«Մենք բանակցություններ ենք վարում Չինաստանի հետ։ Պատերազմի պատճառով ես ուզում եմ այստեղ լինել. զգում եմ, որ պետք է այստեղ լինեմ։ Ուստի մենք խնդրել ենք հետաձգել հանդիպումը մոտ մեկ ամսով»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։