Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Օման
Քաղաքականություն
17.03.2026 | 11:00
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։
«Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք»,- ասված է հաղորդագրությունում։