Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական ​​շնչառության սարքին. The Sun

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական շնչառության սարքին, ներկայում նա չի կարողանում ինքնուրույն շնչել։ The Sun-ին այս մասին հայտնել են աղբյուրները։

Մոջթաբա Խամենեին, որն ընդամենը ութ օր առաջ երկրի գերագույն առաջնորդ է ընտրվել, վիրավորվել է փետրվարի 28-ի ավիահարվածի ժամանակ և այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական ​​շնչառության սարքին միացված։ Սակայն Իրանի ռազմական մեքենան ղեկավարող զինվորական ղեկավարները շարունակում են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակել պատերազմից տուժած տարածաշրջանում՝ նրան օգտագործելով որպես դեմք։

56-ամյա Խամենեիին բուժող հիվանդանոցի հետ կապեր ունեցող The Sun-ի աղբյուրն անցյալ շաբաթ հայտնել է, որ նա կոմայի մեջ է, կորցրել է առնվազն մեկ ոտքը, հնարավոր է՝ նաև լյարդի ու ստամոքսի վնասվածքներ է ստացել։ Նույն աղբյուրն այսօր հայտնել է, որ  նրա վիճակը վատթարացել է, այժմ նրան «ողջ են պահում մեքենաները»։

«Նրա ուղեղը շատ ցածր գիտակցության վիճակում է, իսկ սիրտն ու թոքերը գործում են միայն այն պատճառով, որ միացված են կյանքի պահպանման սարքին։ Նա մահացած կլիներ առանց արհեստական ​​շնչառության սարքի»,- ասել է աղբյուրը։

Խամենեին ծանր վիրավորվել է նույն հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ինչպես նաև Մոջթաբայի կինը և 8-ամյա որդին։ Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ նա չի վերահսկում առօրյա կյանքը, և որ արևմտյան տնտեսությունը կործանող պատերազմը մղում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Աղբյուրը, որն իր կյանքի համար մտավախության պատճառով ցանկացել է անանուն մնալ, կարողացել է շրջանցել Իրանում գրեթե լիակատար ինտերնետի անջատումը և հաղորդագրություններ ուղարկել Լոնդոնում բնակվող աքսորյալ այլախոհին։ Հիվանդանոցի վնասվածքաբանության թիմի անդամները The Sun-ի աղբյուրին հայտնել են, որ Մոջթաբան գտնվում է «շատ ծանր» վիճակում՝ Մոհամմադ Ռեզա Զաֆարգանիի խնամքի ներքո։ Զաֆարջանին Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարն է, ինչպես նաև երկրի առաջատար վնասվածքաբաններից մեկը։

«Նրա ոտքերից մեկը կամ երկուսը կտրվել են։ Նրա լյարդը կամ ստամոքսը նույնպես պատռվել են։ Նա, ըստ երևույթին, կոմայի մեջ է»,- նշվում է աղբյուրի հաղորդագրությունում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես, ըստ տեղեկությունների, անցյալ շաբաթ այցելել է Սինա հիվանդանոց՝ բժիշկ Զաֆարգանդիի ուղեկցությամբ։

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Մոջթադան բացարձակապես տեղյակ չէ շարունակվող պատերազմի, ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և որդու մահվան, նույնիսկ իր՝ երկրի գերագույն առաջնորդ ընտրվելու մասին։

«Անհերքելի է, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Սակայն նրա վիճակը իրականում քիչ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա, քանի որ նա խամաճիկ է, որը նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նրանք այժմ տիրապետում են իշխանությանը և կառավարում են Իրանը»,- իր հերթին, The Sun-ին ասել է Իսրայելի կառավարության աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի