Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թարմփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան ռազմական նավեր կուղարկեն Հորմուզի նեղուց, որպեսզի այնտեղով նավերի անցումն անվտանգ լինի, հայտնում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն «ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժի 100 տոկոսը», սակայն «նրանց համար ոչինչ չի արժենա մեկ-երկու դրոն ուղարկել, ական գցել կամ կարճ հեռահարության հրթիռ արձակել այդ ջրային ուղու երկայնքով կամ ներսում՝ անկախ այն բանից, թե որքան ծանր պարտություն են կրել»։

Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ, որոնք տուժել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու փորձից, իրենց ռազմական նավերը կուղարկեն ԱՄՆ-ի հետ համատեղ՝ «նեղուցը բաց և անվտանգ պահելու համար» (նա, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է և որ երկրների հետ)։

Բացի այդ, Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ը «անխնա ռմբակոծելու է ափամերձ գոտին և մշտապես կրակելու է ջրում գտնվող իրանական նավակների ու նավերի վրա»։

«Այսպես թե այնպես, շուտով Հորմուզի նեղուցը կլինի ԲԱՑ, ԱՆՎՏԱՆԳ և ԱԶԱՏ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հաջորդ գրառման մեջ Թրամփը կրկին նշել է, որ ԱՄՆ-ը «ջախջախել և ամբողջությամբ ոչնչացրել է Իրանին՝ ռազմական, տնտեսական և բոլոր այլ առումներով», սակայն այն երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, «պետք է հոգ տանեն այդ անցուղու մասին»։

Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր Թրամփը քննադատում է Մեծ Բրիտանիային և վարչապետ Քիր Սթարմերին այն բանի համար, որ երկիրը չի միացել տարածաշրջանում ամերիկյան գործողություններին։ The Times-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել իր բազաները Հնդկական օվկիանոսում՝ հարվածներ հասցնելու համար։ Ավելի ուշ Թրամփը բրիտանական The Sun թերթին տված հարցազրույցում ասել է, որ Սթարմերը «ոչնչով չի օգնել» ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում։

«Ես երբեք չէի մտածի, որ նման բան կտեսնեմ Մեծ Բրիտանիայից»,- ավելացրել է նա։