Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Իտալիայի կառավարությունը մշակում է ծրագիր՝ վերականգնելու ատոմային էներգիայի արտադրությունը՝ վերջին միջուկային ռեակտորի փակվելուց գրեթե չորս տասնամյակ անց։ Նախաձեռնությունը քննարկվում է էներգակիրների բարձր գները նվազեցնելու և երկրի տնտեսությունը աջակցելու ռազմավարության շրջանակում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ կառավարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում փորձագետների հետ և ուսումնասիրում հնարավոր տեխնոլոգիական լուծումները։ Իտալացի պաշտոնյաները արդեն այցելել են Կանադա՝ ծանոթանալու միջուկային տեխնոլոգիաներին, ինչպես նաև բանակցություններ են վարել Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց ատոմային ոլորտի վիճակի և հնարավորությունների մասին։ Կառավարության ներսում քննարկվում են նաև համագործակցության տարբերակներ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ։

Իտալիայի էներգետիկայի նախարար Գիլբերտո Պիչետտո Ֆրատին հայտարարել է, որ երկիրը պետք է «որքան հնարավոր է շուտ» վերականգնի իր միջուկային ծրագիրը՝ ընդգծելով, որ նոր կայանները պետք է լինեն անվտանգ և տնտեսապես հիմնավորված։

Ատոմային էներգետիկայի վերադարձը քննարկվում է էլեկտրաէներգիայի բարձր գների պայմաններում, որոնք Եվրոպայում ամենաբարձրերից են։ Իտալիան նաև մեծապես կախված է բնական գազի ներմուծումից, ինչը երկրի տնտեսությունն ավելի խոցելի է դարձնում համաշխարհային գների տատանումների նկատմամբ։