Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
Քաղաքականություն
14.03.2026 | 18:24
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով:
«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է հաղորդագրությունում: