Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

Հռոմի պապ Լևոն XIV-ն ասել է, որ պատերազմների համար պատասխանատու քրիստոնյա առաջնորդները պետք է խոստովանեն՝ առանց որևէ կոնկրետ հակամարտության կամ անհատի անուն նշելու․ գրում է Reuters-ը։

«Զինված հակամարտություններում լուրջ պատասխանատվություն կրող քրիստոնյաներն արդյոք ունե՞ն խղճի լուրջ քննություն անցնելու և խոստովանության գնալու համեստություն և քաջություն», – այսօր Վատիկանում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ-ում ծնված առաջին Հռոմի պապը։

Խոստովանությունը քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից է, երբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։

Լրատվամիջոցը նշում է՝ չնայած Պապը ուղղակիորեն որևէ մեկի անունը չի նշել, սակայն նա բազմիցս  Իրանում և Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ իրավիճակը որակելով «խորապես անհանգստացնող»։ Հունվարին Պապը ափսոսանքով նշել է, որ «պատերազմը կրկին նորաձևության մեջ է, և պատերազմի նկատմամբ եռանդը տարածվում է»։

Ըստ Wowt.com-ի՝ Հռոմի պապի վերջին դիտարկումները հնչեցին այն ժամանակ, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ԱՄՆ ռազմական միջամտությունը որակեց որպես «Աստծո կողմից աջակցվող», իսկ որոշ քրիստոնյա առաջնորդներ, վերջերս՝ Իրանի պատերազմի ժամանակ, աղոթում էին նախագահ Դոնալդ Թրամփի համար Օվալաձև սենյակում։

Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն դավանանքով կաթոլիկ քրիստոնյաներ են։

Միևնույն ժամանակ ասվում է, որ, ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու մի շարք ականավոր գործիչներ հանդես են եկել Իրանի պատերազմի դեմ։

Օրինակ՝ Չիկագոյի կարդինալ Բլեյս Քուփիչը Սպիտակ տան X-ի էջում տեղադրված պատերազմի մասին տեսանյութը որակել է որպես «զզվելի», իսկ Վաշինգտոնի կարդինալ Ռոբերտ ՄաքԷլրոյը նշել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածները «բարոյապես օրինական չեն», քանի որ չեն համապատասխանում կաթոլիկ ուսմունքի արդար պատերազմի չափանիշներին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի