ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ը մարտի 12-ից մինչև ապրիլի 11-ը չեղարկել է նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի համար սահմանված պատժամիջոցները։ Այս գործարքները թույլատրող լիցենզիան հրապարակվել է  ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ նախագահ Դոնալդ Թրամփն այս որոշումը կայացրել է «համաշխարհային էներգետիկ շուկաներում կայունությունն ապահովելու և ցածր գները պահպանելու» համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին։

X-ում գրառման մեջ նախարարը նշել է, որ «նեղ մասնագիտացված, կարճաժամկետ այս միջոցառումը նշանակալի ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, որն իր էներգետիկ եկամուտների մեծ մասը ստանում է աղբյուրից գանձվող հարկերից»։ Բեսենթը նավթի գների աճն անվանել է «կարճաժամկետ և ժամանակավոր խափանում», որը երկարաժամկետ հեռանկարում «հսկայական օգուտներ կբերի» ԱՄՆ-ին։

Fox News-ի տվյալներով՝ մարտի 12-ի դրությամբ՝ աշխարհի 30 վայրերում գտնվող լցանավերի վրա պահվում էր շուրջ 124 միլիոն բարել ռուսական ծագման նավթ։ Հաշվի առնելով Իրանի կողմից փակված Հորմուզի նեղուցում վառելիքի տարանցման օրական կորուստները՝ սա բավարար կլինի հինգից վեց օրվա մատակարարումների համար։

Ավելի վաղ՝ մարտի 6-ին, Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Հնդկաստանին 30 օր է տվել՝ ծովում լցանավերի վրա պահվող ռուսական նավթը գնելու համար։

Մարտի 10-ին մամուլի ասուլիսում էլ Թրամփն ակնարկել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ժամանակավոր մեղմացման մասին։

«Մենք ժամանակավորապես կվերացնենք նավթի հետ կապված պատժամիջոցները՝ գները իջեցնելու համար։ Մենք կդադարեցնենք որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցները։ Հնարավոր է՝ ստիպված չլինենք դրանք վերականգնել ավելի ուշ, եթե ունենանք խաղաղ միջավայր»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Մարտի 11-ին G7-ի երկրները հայտարարել էին, որ համաձայնության են եկել չվերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները Իրանի հետ պատերազմի ֆոնին։ Հաջորդ օրը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու ծրագրեր չկան։ Սակայն պատերազմի ընթացքում գների աճը ստիպել է Միացյալ Նահանգներին իր ռազմավարական պահուստներից նավթ բաց թողնել։

Մարտի 12-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը կտրամադրի 172 միլիոն բարել նավթ։ Այս քայլը կատարվում է Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի առջև ստանձնած պարտավորությունը հաշվի առնելով։ Կազմակերպության ծրագրի համաձայն՝ բոլոր անդամ պետությունները պարտավոր են համատեղ բաց թողնել 400 միլիոն բարել պահեստավորված նավթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի