Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Իրանում երեք միլիոն ներքին տեղահանված կա. ՄԱԿ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (ՓՀԳ)  հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր Իրանի ներսում տեղահանվել է մինչև 3,2 միլիոն մարդ։

«Նախնական գնահատականների համաձայն՝ 600,000-ից մինչև մեկ միլիոն իրանական տնային տնտեսություն ժամանակավորապես տեղահանված է Իրանի ներսում՝ շարունակվող հակամարտության հետևանքով»,- ասել է Այակի Իտոն, որը ղեկավարում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտակարգ իրավիճակների աջակցության թիմը և Մերձավոր Արևելքի արտակարգ իրավիճակների համար փախստականների արձագանքման համակարգողն է։

Դա կազմում է «մինչև 3,2 միլիոն մարդ», ասել է նա հայտարարության մեջ՝ զգուշացնելով, որ «այս թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը վկայում է մարդասիրական կարիքների մտահոգիչ սրման մասին»։

Իտոն նշել է, որ տեղահանվածների մեծ մասը, ըստ տեղեկությունների, «Թեհրանից և այլ խոշոր քաղաքային տարածքներից փախել է դեպի երկրի հյուսիս և գյուղական վայրեր՝ անվտանգություն փնտրելու համար»: Ըստ նրա՝ երկրում հյուրընկալված փախստական ​​ընտանիքները, որոնց մեծ մասն աֆղաններ են, նույնպես տուժել են, զգուշացնելով, որ նրանք «հատկապես խոցելի են՝ հաշվի առնելով նրանց արդեն իսկ անկայուն վիճակը և սահմանափակ աջակցության ցանցերը»։

Գործակալությունը, որը երկար ժամանակ ներկայություն ունի Իրանում, հայտարարել է, որ «հարմարեցնում է իր արձագանքն աճող կարիքներին՝ համագործակցելով ազգային իշխանությունների և գործընկերների հետ՝ բնակչության տեղաշարժերի աճին զուգընթաց ի հայտ եկող պահանջները գնահատելու և պատրաստվածությունը ուժեղացնելու համար»։

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ընդգծում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու, մարդասիրական օգնության հասանելիությունը պահպանելու և սահմանները բաց պահելու անհրաժեշտությունը՝ համաձայն միջազգային պարտավորությունների»,- ասել է Իտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի