Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված լցանավում 23 վրացի նավաստի է եղել

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

Իրաքի Բասրա նավահանգստի մոտ հարձակման ենթարկված լցանավերից մեկում 23 վրացի նավաստի է եղել։ Բոլորը փրկվել են, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է վրացի նավաստի Իրակլի Ջաշիի կինը՝ Նինո Սուրմանիձեն, գրում է Current time-ը:

Zefyros և Safesea Vishnu նավթատարները հարձակման են ենթարկվել մարտի 12-ի գիշերը: BBC Verify-ը, հղում անելով Marine Traffic-ի տվյալներին, պարզաբանում է, որ Zefyros-ը հունական սեփականության նավ է, նավարկում է Մալթայի դրոշի ներքո և ուղևորվում էր դեպի Իրաքի նավահանգիստ: Safesea Vishnu-ն ԱՄՆ-ի սեփականությունն է, նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո: Այն ուղևորվում էր դեպի Հնդկաստան:

Zefyros նավի վրա Վրաստանի 23 քաղաքացի է եղել, այդ թվում՝ լցանավի կապիտանը։

«Ես նրա հետ խոսեցի երեկ՝ մոտավորապես կեսգիշերին, և ամեն ինչ լավ էր։ Հետո նա զանգահարեց ժամը 2:30-ի սահմաններում և արագ ասաց՝ «Բոլորը ողջ են, անվտանգ են»։ Մենք կրկին խոսեցինք առավոտյան։ Նրանց լցանավին հարվածվել էր  անօդաչու թռչող սարքը և ամեն ինչ այրել։ Երկրորդ լցանավի վրա զոհեր կային։ Նրանք տեղափոխվել են Իրաքի նավահանգիստ»,- ասել է Սուրմանիձեն։

Նրա խոսքով՝ ամուսինն այս նավի վրա աշխատել է վեց ամիս, և եթե Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունները չլինեին, նա մարտի 10-ին պետք է վերադառնար Վրաստան։

Իրաքի իշխանությունները հայտնել են, որ երկու նավերի վրա հարձակումներից հետո փրկվել է 38 մարդ։ Ըստ լրատվամիջների՝ մեկ մարդ՝ Safesea Vishnu լցանավի անձնակազմի անդամը, մահացել է։

Հղում անելով Հնդկաստանի իշխանություններին՝ BBC Verify-ը հաղորդում է, որ Safesea Vishnu-ն հարձակման է ենթարկվել «սպիտակ, անօդաչու մոտորանավակի կողմից, որը պայթուցիկներ էր տեղափոխում», որը «բախվել է դրան՝ առաջացնելով խոշոր հրդեհ նավի վրա»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի