Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան․ աղբյուր

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

Իտալացի ինսայդեր Մատեո Մորետոն նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ իտալական «Ինտերում» ապագայի վերաբերյալ։

«Հենրիխ Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ մրցաշրջանում կմնա «Ինտերում»։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Կողմերը լուրջ կքննարկեն դա մրցաշրջանի ավարտին մոտ, սակայն այս պահին հարցը ավելի շատ կախված է այն բանից, թե ինչ է ցանկանում անել Մխիթարյանը, որը նաև մտածում է խաղակոշիկները մեխից կախելու, այսինքն՝ կարիերան ավարտելու մասին։ Այնպես որ, Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ, և կողմերը այդ հարցը կքննարկեն մրցաշրջանի վերջում»,- Մատեո Մորետոյի խոսքը մեջբերում է Fcinter1908.it-ը։

Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» կարող են մեկ տարով երկարաձգել գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 3․5 միլիոն եվրո է գնահատում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։