ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին ՄԻՊ-ի զեկույցն ուղարկվել է միջազգային կառույցներին
Հասարակություն
21.07.2017 | 14:56Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական քայլն է ձեռնարկել ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ. հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:
Հաղորդագրության համաձայն, Հայաստանի սահմանամերձ՝ մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ օմբուդսմենի հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։