Նախիջևանը կորցնում է ինքնավարությունը սահմանադրական նոր փոփոխություններով. անդրադարձ

Լուրեր

28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևան էքսկլավի Սահմանադրության փոփոխությունները, որոնք կտրուկ կրճատում են շրջանի ինքնավարությունը և թույլ են տալիս նրան ավելի մեծ վերահսկողություն ունենալ դրա կառավարման նկատմամբ։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Ալիևը երեքշաբթի ստորագրել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները։

Նախիջևանը և նրա շուրջ 500,000 բնակիչները վաղուց վայելում են մեծ ինքնավարություն, սակայն այս փոփոխություններով տարածաշրջանում կստեղծվի Ադրբեջանի նախագահի «լիազորված ներկայացուցչություն»՝ որպես գործադիր իշխանություն։ Ադրբեջանի նախագահը նաև իրավունք կունենա նշանակել կամ ազատել տարածաշրջանի տեղական ներկայացուցիչներին, որոնք այժմ անմիջականորեն հաշվետու կլինեն Բաքվին: Բացի այդ, Նախիջևանի կառավարությունն այլևս հաշվետու չի լինի տարածաշրջանի խորհրդարանին կամ Գերագույն ժողովին, փոխարենը իր աշխատանքը կհամակարգի Ադրբեջանի նախագահի հետ։

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ խնդրելով Ադրբեջանի կառավարությանը երեք ամսվա ընթացքում պատրաստել առաջարկներ Նախիջևանի վերաբերյալ «օրենքներն ու կանոնակարգերը ներդաշնակեցնելու» համար։

Նախիջևանի Սահմանադրության նոր փոփոխությունների ընդունման շուրջ քննարկումները սկսվել էին 2025 թվականի հունիսին։

Մարդու իրավունքների պաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ընդլայնել կենտրոնական կառավարության լիազորությունները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ։

«Դրանք նախատեսված են Նախիջևանի Գերագույն ժողովի և նրա խոսնակի լիազորությունները նվազագույնի հասցնելու կամ սահմանափակելու համար։ Սա փաստացիորեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնավարությունը զրոյի է հասցնում և հակասում է նրա ինքնիշխանության սկզբունքներին»,- ասել է Իմանովը։

Ըստ նրա՝ նախագահին լիազորություններ տալուն ուղղված փոփոխությունները հակասում են «նորմալ ժողովրդավարական երկրներում» օգտագործվող «հակակենտրոնացման» սկզբունքներին։

«Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ամբողջ իշխանությունը մեկ անձի՝ նախագահի ձեռքում կենտրոնացնելով»,- հայտարարել է նա։

Բացի այդ, շրջանի Սահմանադրության նախաբանն է փոփոխվել․ հեռացվել են 1921 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրերի հղումները, որոնք հստակորեն սահմանում էին Նախիջևանի սահմաններն ու ինքնավարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի