ՄԱԿ-ը բանաձև է ընդունել. պահանջում է դադարեցնել Իրանի հարձակումները հարևան երկրների վրա

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել Իրանի հարձակումները Պարսից ծոցի հարևան պետությունների վրա: Համապատասխան բանաձևն ընդունվել է մարտի 11-ին միջազգային իրավունքի և անվտանգության պահպանման համար պատասխանատու ՄԱԿ-ի գլխավոր մարմնի 15 անդամ երկրներից 13-ի քվեարկությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևը քննարկման են ներկայացրել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամները (ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Օման, Կատար և Բահրեյն) և Հորդանանը: Փաստաթղթում նշվում է, որ Իրանի հարձակումներն այդ պետությունների վրա խախտում են միջազգային իրավունքը և «լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային խաղաղության և անվտանգության համար»: Սակայն փաստաթղթում չեն հիշատակվում Միացյալ Նահանգները և Իսրայելը, որոնք ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։

Բանաձևը նաև դատապարտում է Թեհրանի կողմից «ցանկացած գործողություն կամ սպառնալիք», որը նպատակ ունի «արգելափակել, խոչընդոտել կամ այլ կերպ խաթարել միջազգային նավարկությունը Հորմուզի նեղուցով»։ Այս նեղուցը, որը ծառայում է որպես Մերձավոր Արևելքից նավթի արտահանման կենսական տրանսպորտային զարկերակ, Թեհրանի կողմից փաստացի շրջափակման է ենթարկվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ են  մնացել բանաձևի քվեարկությունից։

«Փաստաթուղթը միակողմանի և կողմնակալ է ու անկարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է փաստաթղթին ավելացնել Իրանին հարվածներ հասցնելու դատապարտման մասին դրույթ։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է նաև Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ իր սեփական բանաձևը, սակայն ԱՄՆ-ը վետո է դրել։

Իր հերթին, Իրանը քննադատել է Պարսից ծոցի երկրների բանաձևի ընդունումը։ Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին այն անվանել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի չարաշահում՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի քաղաքական նպատակներին հասնելու համար», իսկ Իրանին անվանել է «ագրեսիայի զոհ»։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին զանգվածային ավիահարվածներ Իրանի դեմ՝ հայտարարելով «Էպիկական զայրույթ» գործողության մեկնարկի մասին: Հարվածների արդյունքում զոհվեցին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ անդամներ: Իրանը հակադարձում է ՝ հարվածներ հասցնելով Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին: Այս հարձակումների ընթացքում գրանցվել են քաղաքացիական թիրախների վրա արկերի և անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարվածներ:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետագայում ներողություն խնդրեց հարևան երկրներից, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ Իրանը կշարունակի հարվածել տարածաշրջանի ցանկացած երկրում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի