Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուսական գազի գնմանը հնարավոր վերադարձը «ռազմավարական սխալ» է անվանել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ի վերադարձը ռուսական գազի գնումներին «ռազմավարական սխալ» կլինի, գրում է Meduza-ն։

«Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը՝ ոմանք պնդում են, որ մենք պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական բրածո վառելիքին։ Սա կլինի ռազմավարական սխալ»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ նման գործողությունները Եվրամիությունը կդարձնեն «ավելի թույլ»։ Նա նշել է, որ Բրյուսելը մշակում է էներգակիրների գների աճի դեմ պայքարի այլ տարբերակներ, այդ թվում՝ գազի գների սուբսիդիաներ։

Եվրամիությունը սկսեց հրաժարվել Ռուսաստանից վառելիքից՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով: 2021 թվականին ռուսական գազը կազմում էր ԵՄ ներմուծման 45%-ը, իսկ մինչև 2025 թվականն այն նվազել էր մինչև 15%:

2027 թվականի վերջին ԵՄ երկրները պարտավոր կլինեն ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 9-ին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել համագործակցությունն էներգամատակարարման ոլորտում, եթե ԵՄ-ն դա ցանկանա։

Ռուսական գազը ԵՄ վերադարձնելու վերաբերյալ քննարկումները սկսվել են Մերձավոր Արևելքում նոր պատերազմի ֆոնին, որը վտանգում է այս տարածաշրջանից մատակարարումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի