Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են իրենց հանձնառությունը՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու հարցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացման փոխադարձ հանձնառությունը տարբեր ոլորտներում՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանից ռուսաստանցիներին տարհանելու գործում ցուցաբերած օգնության և «Ռուսաստանի կողմից  Իրանի ժողովրդին Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու» համար։

Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և արտահայտվել այնտեղ  ռազմական գործողությունների արագ դադարեցման ու հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծման օգտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի