Փետրվարին համաշխարհային պարենային ապրանքների գների հիմնական ցուցանիշը աճ է գրանցել․ ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

11.03.2026 | 15:19
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական հրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ 
11.03.2026 | 15:15
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Դատախազության հայցն ընդունվել է վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց
11.03.2026 | 15:10
ԱԺ ընտրությունները նոր կարգով կանցկացվեն // Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է․ ԼՈՒՐԵՐ
11.03.2026 | 15:06
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
11.03.2026 | 15:01
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Իրան
11.03.2026 | 14:53
Բա եթե էդ ծառը ալերգիա էր առաջացնում, ինչու իմ հարցից հետո չեն հատել․ Էդուարդ Հայրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:44
Փաշինյանի և կնոջ բաժանումից հետո «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվո՞ւմ է ՔՊ-ի հետ․ հարց՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:37
Երրորդ նավն է վնասվել Հորմուզի նեղուցում
11.03.2026 | 14:29
Էս հեղուկը պիտի բարձրանա սնուցի, որ սաղարթ ձևավորվի, բայց մեջը դատարկ է․ Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:21
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:13
Բրյանսկին ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհ կա, տուժածների թիվը հասել է 42-ի. հայտարարվել է սգո օր
11.03.2026 | 14:08
11 միլիոնով սարք ենք ձեռք բերել, որ ծառերի վիճակը ստուգենք․ Արմեն Բեգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:06
Խնդիր չկա. ԿԸՀ նախագահը` նախընտրական շրջանում թոշակների բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:58
Փետրվարին համաշխարհային պարենային ապրանքների գների հիմնական ցուցանիշը աճ է գրանցել․ ՄԱԿ ՊԳԿ
11.03.2026 | 13:57
Հազարավոր դատարկ բնաբաժակներ կան Երևանում, ինչու դրանք չեք լցրել․ էկոակտիվիստը՝ Բեգոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը փետրվար ամսին աճել է՝ վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ։ Նշվում է, որ նոր կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին ակնկալվում է ցորենի ցանքատարածությունների կրճատում՝ պայմանավորված գների նվազման նկատմամբ ֆերմերների արձագանքով։

«Փետրվար ամսին համաշխարհային պարենային ապրանքների գների հիմնական ցուցանիշը աճ է գրանցել՝ ընդհատելով նախորդ հինգ ամիսներին դիտված նվազման միտումը։ Այս աճը պայմանավորված է ցորենի, բուսական յուղերի մեծ մասի և մսի մի շարք տեսակների գների բարձրացմամբ, որը գերազանցել է պանրի և շաքարի գների նվազման ազդեցությանը։ Այս մասին նշվում է այսօր հրապարակված՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր թարմացված զեկույցում։

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արձանագրում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական պարենային ապրանքների գների ամսական փոփոխությունը, փետրվարին միջինում կազմել է 125.3 միավոր, որը 0,9 տոկոսով բարձր է հունվարին վերանայված ցուցանիշից, սակայն դեռ 1.0 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը հունվար ամսվա համեմատ աճել է 1,1 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված համաշխարհային ցորենի գների բարձրացմամբ։ Վերջինիս վրա ազդեցություն են ունեցել Եվրոպայի և ԱՄՆ-ի որոշ հատվածներում արձանագրված ցրտահարությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում և ավելի լայն Սևծովյան տարածաշրջանում շարունակվող լոգիստիկ խափանումները։ Միաժամանակ եգիպտացորենի միջազգային գները գրանցել են սահմանափակ աճ, իսկ ՊԳԿ բրնձի համաշխարհային տեսակների գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 0.4 տոկոսով՝ կապված բրինձի բասմատի և յապոնիկա տեսակների նկատմամբ կայուն պահանջարկի առկայությամբ։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը փետրվար ամսվան աճել է 3.3 տոկոսով՝ հասնելով իր ամենաբարձր ցուցանիշին 2022 թվականի հունիսից ի վեր։ Արմավենու յուղի միջազգային գները բարձրացել են համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի և Հարավարևելյան Ասիայում ավելի ցածր սեզոնային արտադրության պայմաններում, մինչդեռ սոյայի յուղի համաշխարհային գներն աճել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում կենսավառելիքի քաղաքականության հնարավոր աջակցող միջոցառումներին ընդառաջ։ Կանոլայի յուղի միջազգային գները վերականգնվել են՝ պայմանավորված Կանադայից մատակարարումների նկատմամբ ինտենսիվ ներմուծման պահանջարկի ակնկալիքներով։ Միևնույն ժամանակ արևածաղկի յուղի համաշխարհային գները չափավոր նվազել են՝ մասամբ պայմանավորված Արգենտինայից արտահանման առաջարկի աճով։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը հունվար ամսվա համեմատ աճել է 0.8 տոկոսով, քանի որ ոչխարի մսի գները հասել են պատմական առավելագույն մակարդակի, իսկ տավարի մսի գների աճը պայմանավորված է Չինաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ներմուծման բարձր պահանջարկով։ Միևնույն ժամանակ խոզի և թռչնամսի գները հունվարի համեմատ փոքր-ինչ աճ են գրանցել։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով, ինչը հիմնականում, պայմանավորված է պանրի գների նվազմամբ։ Միևնույն ժամանակ յուղազերծված կաթի փոշու համաշխարհային գնանշումները զգալիորեն աճել են՝ Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Հարավարևելյան Ասիայից ներմուծման պահանջարկի շնորհիվ։ Մինչդեռ կարագի համաշխարհային գները գրանցել են առաջին ամսական աճը 2025 թվականի հունիսին արձանագրված պատմական առավելագույնից հետո։

ՊԳԿ շաքարի գների ինդեքսը հունվար ամսվա համեմատ նվազել է 4.1 տոկոսով, իսկ 2025 թվականի փետրվար ամսվա համեմատ՝ մինչև 27.3 տոկոսով՝ ընթացիկ ժամանակահատվածում համաշխարհային բարձր առաջարկի ակնկալիքների պայմաններում։

Լրացուցիչ մանրամասները հասանելի են այս հղումով։

2026 թվականին կանխատեսվում է ցորենի արտադրության ցուցանիշի անկում՝ պայմանավորված գների նվազմամբ, որի հետևանքով սահմանափակվում են ցանքատարածությունների ծավալները։

ՊԳԿ-ի կողմից հրապարակված 2026 թվականի նոր կանխատեսումների համաձայն՝ ցորենի համաշխարհային արտադրությունը կնվազի մոտ 3 տոկոսով՝ հասնելով 810 միլիոն տոննայի։ Չնայած նվազմանը՝ արտադրության ծավալը կշարունակի գերազանցել վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը։

Եվրոպական միության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆերմերները, հավանաբար, կկրճատեն ձմեռային ցորենի ցանքատարածությունները՝ պայմանավորված բերքի գների նվազմամբ։ Հնդկաստանում, սակայն, արտադրության կանխատեսումներն ընդհանուր առմամբ դրական են՝ ռեկորդային ցանքատարածությունների և կառավարության խթանների շնորհիվ։

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի նոր համառոտագիրը հասարակածից հարավ եգիպտացորենի արտադրության վերաբերյալ նոր կանխատեսումներ է իրականացնում։ Ցանքատարածությունների ընդլայնումն ու բարենպաստ եղանակային պայմանները մատնանշում են միջինից բարձր ցուցանիշ ունեցող բերքատվություն Արգենտինայում և Բրազիլիայում։ Ըստ կանխատեսումների 2026 թվականին Հարավային Աֆրիկայում մեծ ցանքատարածությունների շնորհիվ ակնկալվում է եգիպտացորենի բերքատվության բարձր ցուցանիշի պահպանում, սակայն այն կարող է զիջել 2025 թվականի ցուցանիշին՝ որոշ մարզերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքատվության ցուցանիշի նվազմամբ։

ՊԳԿ-ի համառոտագիրը նաև վերանայեց 2025 թվականի համաշխարհային հացահատիկային արտադրության ցուցանիշը՝ բարձրացնելով այն ռեկորդային 3 029 միլիոն տոննայի՝ նախորդ տարվա նկատմամբ 5.6 տոկոս աճով։

2025/26 թվականների հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառման ցուցանիշի կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ հասնելով ռեկորդային 2,943 միլիոն տոննայի, Ընդ որում ակնկալվում է ցորենի, խոշորհացահատիկային մշակաբույսի և բրնձի արտադրության աճ:

ՊԳԿ-ի վերջին կանխատեսման համաձայն, հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի ծավալը 2025/26 շուկայավարման տարում (հուլիս/հունիս) կկազմի 501,7 միլիոն տոննա, ինչը 3,5 տոկոսով ավել է նախորդ 12 ամիսների համեմատ և դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է»,- ասված է հաղորդագրությունում։