Քաղաքապետարանը Երեւանի բնակիչներին հրավիրում է հանրային բաց քննարկումների

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 14-ից հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2019թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու տեղական դրույքաչափերի և արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարասնի հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերն ու առանձնացրել հիմնական շեշտադրումները:

«Ներկայացված նախագծերի հիմքում քաղաքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների լուծումն է: Տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերի որոշակի փոփոխություններ են նախատեսվել: Երևանի զարգացման հնգամյա և միամյա ծրագրերն էլ կազմվել են ելնելով ոլորտային առաջնահերթ հիմնախնդիրներից և նախընտրական ծրագրից, այդ թվում՝ աղբահանության խնդրի, տրանսպորտի բարեփոխումների, քաղաքաշինական ռազմավարության և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները: Ինչ վերաբերում է ֆինանսական մեր քաղաքականությանը, ապա նշեմ, որ հիմնական շեշտադրումը եղել է վերաբաշխել տեսանելի և ակնհայտ ոչ նպատակային բաշխումները: Խոսելով թվային տվյալներով՝ պետք է նշեմ, որ ներկայացված նախագծով հաջորդ տարվա բյուջեն շուրջ 20 տոկոսով օպտիմիզացվել է»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Հարցուպատասխանի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկերով: Այնուհետ քվեարկությամբ միաձայն որոշվել է նախագծերը ներկայացնել հանրային քննարկման:

Նշենք, որ Երևանի բնակիչները ներկայացված նախագծերին ծանոթանալ և իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնել քաղաքապետարանի պաշտոնական կայքում կամ ուղարկել էլեկտրոնային փոստի նշված հասցեով, ինչպես նաև գրավոր կերպով ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Նոյեմբերի 29-ին էլ կկազմակերպվեն հանրային բաց լսումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայացնելով դիմում: Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: