Խորհրդականները Թրամփին կոչ են անում արագ ավարտել Իրանի հետ պատերազմը. WSJ

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում մշակել Իրանի հետ պատերազմն ավարտելու ծրագիր՝ վախենալով Սպիտակ տան գործող ղեկավարի համար բացասական քաղաքական հետևանքներից, հաղորդում է The Wall Street Journal-ը, գրում է Meduza-ն։

Իրազեկ աղբյուրների համաձայն՝ խորհրդականները կարծում են, որ կարևոր է ցույց տալ, որ ԱՄՆ-ն արդեն հասել է իր բոլոր նպատակներին Իրանում։ Մինչ Թրամփի պահպանողական թիմակիցները, ընդհանուր առմամբ, կողմ են Իրանի հետ պատերազմին, մտավախություն կա, որ այդ աջակցությունը կարող է նվազել, եթե հակամարտությունը շարունակվի։ Աղբյուրները նշել են, որ Թրամփը տեղեկացվել է հանրային կարծիքի հարցումների մասին, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ է պատերազմին։

Բացի այդ, Թրամփի խորհրդականները վախենում են, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով վառելիքի գների բարձրացումը կազդի նրա աջակցության վրա։

Պաշտոնապես ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ վստահ է Թրամփի գործողություններին ամերիկացիների աջակցության հարցում։

«Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կողմ է իրանական ռեժիմի կողմից սպառնալիքի վերացմանը և ահաբեկիչների սպանությանը, և դա այն է, ինչին նախագահ Թրամփը մտադիր է հասնել»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին: Իրանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածում է Պարսից ծոցի երկրներին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են: Թեհրանը նաև հայտարարել է, որ արգելափակում է Հորմուզի նեղուցը, որով նավթի և հեղուկ գազի տարանցում է իրականացվում։ Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի