Հորդանանում Գերմանիայի ռազմաբազան իրանական հրթիռների հարձակման է ենթարկվել

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրանից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայի գերմանական հատվածի վրա մարտի 8-9-ը հարձակման ժամանակ, հայտնում է Spiegel-ը։ Նույն ավիաբազայում են տեղակայված նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերմանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել զորանոցները, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորականները։ Հարձակման պահին նրանք ապաստարաններում են եղել, ոչ ոք չի տուժել։

Անհասկանալի է՝ զորանոցը վնասվել է հրթիռների՞ց, թե՞ հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռների բեկորներն են ընկել դրանց վրա, նշում է Spiegel-ը։

Գերմանական զորախումբը մշտապես տեղակայված է Ալ-Ազրաքում մի քանի տարի, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո անձնակազմը կրճատվել է։ Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ ներկա պահին միջադեպի հետ կապված ներքին հետաքննություն է ընթանում, սակայն չի հաստատել, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել:

Ալ Ազրաքի բազայի դաշտային ճամբարում վերջերս տեղավորված էին Բունդեսվերի շուրջ հարյուր զինվորներ: Գերմանական օդուժն այնտեղից աջակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային իր լիցքավորող ինքնաթիռներով։ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբում, որը շարունակվում է փետրվարի 28-ից, այս ավիաբազան արդեն հայտնվել է կրակի տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի