ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից:

«Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96), 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45), 136-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 145):

Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների  օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։