Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Լիբանանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։

Միաժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության՝ վերջերս «Հըզբոլլահ» խմբավորման հարձակումներից հետո, սակայն պատասխան գործողությունները կարող են հանգեցնել բնակչության զանգվածային տեղահանությունների և ավելի ապակայունացնել առանց այդ էլ փխրուն իրավիճակը։

Կալլասի խոսքով՝ կոշտ արձագանքը կարող է Լիբանանը և նրա բնակչությանը ներքաշել մի պատերազմի մեջ, որը նրանց պատերազմը չէ։

«Դիվանագիտությունն ու հրադադարի վերականգնումը լավագույն հնարավորություն են Լիբանանը քաոսի մեջ ընկղմվելուց պաշտպանելու համար»,- նշել է նա՝ կոչ անելով կանխել նոր զոհերը և հարգել Լիբանանի ինքնիշխանությունը։

Իսրայելը երկուշաբթի գիշերը սկսել է սահմանափակ ցամաքային գործողություն Լիբանանում գործող շիա արմատական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Ցամաքային ուժերի մտնելուց առաջ ՑԱԽԱԼ-ը հուժկու ավիահարվածներ է հասցրել Լիբանանի Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկվում են «Հըզբոլլահ»-ի կողմից: Մինչ այդ Իրանի կողմից աջակցվող այս խմբավորումը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի վրա հարձակման։