Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար

Լուրեր

07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և նրա գործընկերները պատրաստվում են պաշտպանական առաքելություն իրականացնել՝ Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը ապահովելու համար։

Մակրոնի խոսքով՝ առաքելությունը նախատեսված է նավթատար լցանավերի ուղեկցման համար և կսկսվի հակամարտության ամենասուր փուլի ավարտից հետո։

Meduza.iօ-ի փոխանցմամբ՝ գործողությանը նախատեսվում է ներգրավել «Շառլ դը Գոլ» ավիակիրն, ինչպես նաև ութ ֆրեգատ և երկու դեսանտային ուղղաթիռակիր։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաքելությունն իրականացվելու է մի շարք այլ երկրների հետ համատեղ, սակայն չի հստակեցրել, թե որ պետություններն են մասնակցելու դրան։

Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային ծովային նավթային մատակարարումների մինչև մեկ հինգերորդը։ Իրանը հակամարտության սկսվելուց հետո հայտարարել էր, որ կարող է փակել նեղուցը, ինչի ֆոնին էներգակիրների համաշխարհային գները կտրուկ աճել են։

Ֆրանսիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ Պարսից ծոցի երկրներից գազի և նավթի հիմնական գնորդներից են։ Այդ պատճառով տարածաշրջանից մատակարարումների երկարատև խափանումները և գների կտրուկ աճը նրանց համար կարող են ունենալ զգալի ազդեցություն։