Դեպի Միութենական պետություն. ինչպես են տարբեր ուժերն արձագանքում Վիտալի Բալասանյանի առաջարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք պետք է լինենք Միութենական կազմում, ոնց 100 տարի առաջ է եղել Խորհրդային միություն»․ Արցախի ԱԽ նախկին քարտուղարն այս հայտարարությունն արել է երեկ՝ Մայր Աթոռի բակում։ Վիտալի Բալասանյանը Հայաստանի ապագան տեսնում է Իրանի և ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմամբ։ Բալասանյանն իր հայտարարության հիմքում դնում է այն պնդումը, թե առաջիկայում աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխություն է լինելու։

ՌԴ-ն և Բելառուսը Միութենական պետության մասին պայմանագիր ստորագրել են դեռևս 1999-ին։ Այն ենթադրում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ավելի խոր ինտեգրում։ Այս դեպքում անդամ պետությունն իր ինքնիշխան որոշ լիազորություններ փոխանցում է միասնական կառույցներին, ինչը սահմանափակում է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Օրինակ՝ ռազմական համագործակցությունը ենթադրում է համատեղ ռազմական պլանավորում,  համատեղ զորավարժություններ, ռուսական ռազմական ներկայություն Բելառուսում։

ՌԴ-ի հետ Միութենական պետության մաս դառնալու թեման սոցցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Օգտատերերից շատերին հուզում է հարցը՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերից որն ինչպես է վերաբերվում արտաքին քաղաքական նման դիրքավորմանը։ Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից խուսափում են հստակ ասել՝ Բալասանյանի դիրքորոշումը կիսո՞ւմ են, թե՞ դատապարտում։

Դեռ 2021 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ասել էր, որ Միութենական պետության մաս դառնալը քննարկելի հարց է։ Նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքը հստակ դեմ դիրքորոշում ունի ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու գաղափարին, պարբերաբար կրկնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից էլ ցանկություն չունեն Վիտալի Բալասանյանի խոսքը մեկնաբանել։

«ՀՀԿ-ի համար ՀՀ ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Ես մեկնաբանելու ցանկություն չունեմ, ՀՀԿ-ի դիրքորշումն ասացի»,- ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հրաժարվեցին թեման մեկնաբանել՝ հայտարարությանը ծանոթ չլինելու հիմնավորմամբ։

Բալասանյանին, որը դեռ չի հստակեցրել՝ ինչ-որ ձևով մասնակցության հայտ ներկայացնելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ, բուռն տեքստերով արձագանքում են ՔՊ-ականները։ Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում կոշտ խոսույթ կիրառեց։

«ՀՀ անկախության բոլոր թշնամիներն իրենց գլուխները տալիս են պատին։ ՀՀ-ն կա և մնալու է անկախ պետություն։ Հայաստանի անկախության կորուստը նշանակում է ՀՀ վերացում, չի լինի ՀՀ, կլինի ինչ-որ կայսրության մեջ ինչ-որ ծայրագավառ»,- ասաց նա։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ նախորդ տարի հրապարակային կողմ արտահայտվել ՌԴ-ի հետ Միութենական պետություն ձևավորելուն։ Իրավապահները սա դիտարկել էին որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ, ինչից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց հետագայում այս գործը կարճվեց։ Բալասանյանի հայտարարության վերաբերյալ իրավապահները դեռևս դիրքորոշում չեն հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան