ԵՀ նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմի հետևանքները զգացվում են Եվրոպայում՝ բոլոր ոլորտներում

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Իրանում պատերազմի հետևանքները զգացվում են Եվրոպայում՝ բոլոր ոլորտներում, գրում է DW-ն։

«Մենք այժմ տեսնում ենք տարածաշրջանային հակամարտություն՝ չնախատեսված հետևանքներով։ Եվ այդ հետևանքներն այսօր արդեն իրականություն են։ Մեր քաղաքացիները հայտնվել են խաչաձև կրակի տակ։ Մեր գործընկերները հարձակման են ենթարկվում»,- ասել է ֆոն դեր Լեյենը ԵՄ դեսպաններին՝ վկայակոչելով Կիպրոսում գտնվող բրիտանական բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը, առևտրի խափանումները և «մարդկանց տեղահանումը»։

Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ «չպետք է արցունք թափվի իրանական ռեժիմի համար»։

«Իրանի ժողովուրդն արժանի է ազատության, արժանապատվության և իր ապագան որոշելու իրավունքի, նույնիսկ եթե մենք գիտենք, որ դա լի կլինի վտանգներով և անկայունությամբ պատերազմի ընթացքում և դրանից հետո»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Իրանն էլ մեղադրել է եվրոպական երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային, այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնք հանգեցրել են Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակմանը և պատերազմի հրահրմանը։

«Եվրոպական երկրները, ցավոք, նպաստել են այս պայմանների ստեղծմանը։ Օրենքի գերակայության հարցում պնդելու, Միացյալ Նահանգների ահաբեկչությանն ու չափազանցություններին դիմակայելու փոխարեն՝ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսեցին և համաձայնության եկան նրանց հետ պատժամիջոցների վերականգնման քննարկման վերաբերյալ, և այս ամենը միասին խրախուսեց ամերիկյան և սիոնիստական ​​կողմերին՝ շարունակել իրենց հանցագործությունները»,- հայտարարել է Իրանի  արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի