Human Rights Watch-ն Իսրայելին մեղադրում է Լիբանանում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանի մի գյուղի «անօրինականորեն» հարվածել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, որը վիճահարույց հրկիզող զինամթերք է, գրում է France 24-ը։

Յոթ պատկերների աշխարհագրական դիրքը որոշելու և ստուգելու միջոցով HRW-ը հայտնել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել հրետանու միջոցով հարավային Լիբանանի Յոհմոր գյուղի բնակելի թաղամասերին հարվածելիս։ Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները գյուղի և հարավային Լիբանանի տասնյակ այլ բնակավայրերի բնակիչների հրահանգել են տարհանվել։

HRW-ը հայտարարել է, որ չի կարող անկախ կերպով պարզել՝ արդյո՞ք տարածքում դեռևս կան բնակիչներ կամ արդյո՞ք որևէ մեկը տուժել է։

Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, միջազգային իրավունքի համաձայն, անօրինական է, երբ սպիտակ-տաք քիմիական նյութը նետվում է բնակեցված տարածքներ։ Այն կարող է հրդեհել շենքերը և այրել մարդկային մարմինը մինչև ոսկորներ։ Ողջ մնացածները վարակների և օրգանների կամ շնչառական անբավարարության վտանգի տակ են, եթե նույնիսկ այրվածքները փոքր են։

«Իսրայելական զինվորականների կողմից սպիտակ ֆոսֆորի անօրինական օգտագործումը բնակելի տարածքներում չափազանց մտահոգիչ է և ծանր հետևանքներ կունենա քաղաքացիական բնակչության համար»,- ասել է HRW-ի Լիբանանի հարցերով հետազոտող Ռամզի Կաիսը։

Իսրայելական զինվորականներն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Իսրայելը, որը շարունակում է հարվածներ հասցնել լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, ցամաքային զորքեր է ուղարկել սահմանային շրջաններ։ Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 394 մարդ, որոնց արդյունքում ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվել է։

Լիբանանի պետական ​​ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը «հրետանային և ֆոսֆորային կրակոցներով» թիրախավորել են Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Խիամ և Թալ Նահաս քաղաքները։

Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ Լիբանանի բնակչությանն ուղղված Իսրայելի զանգվածային տարհանման հրամանները միջազգային իրավունքի խախտում կարող են լինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի