Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
Քաղաքականություն
09.03.2026 | 12:22
Այսօր ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշման համաձայն՝ ժամանակավորապես կասեցվել էր Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ՝ տարանցիկ) ապրանքների տեղափոխման համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի