Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի հարցը կքննարկի Նեթանյահուի հետ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամկետի վերաբերյալ որոշումը կլինի «փոխադարձ», որը նա կկայացնի Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ։ Նա նաև պնդել է, որ «Իսլամական Հանրապետությունը կոչնչացներ Իսրայելը, եթե ինքը և Նեթանյահուն չլինեին»։

«Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և դրա շուրջը գտնվող ամեն ինչ։ Մենք միասին ենք աշխատել։ Մենք ոչնչացրել ենք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը»,- հայտարարել է նա։

Հարցին՝ արդյո՞ք նա միայնակ է որոշելու, թե երբ է ավարտվելու Իրանի հետ պատերազմը, Թրամփը պատասխանել է, որ Նեթանյահուն կունենա իր ներդրումը, բայց վերջնական խոսքն իրենը կլինի։

ԱՄՆ նախագահը հստակ չի պատասխանել, թե որքան ժամանակ են նախատեսվում ռազմական գործողություններն Իրանում, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթն ուրբաթ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կանխատեսում է՝ պատերազմը կտևի չորսից վեց շաբաթ։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի ընտրությունը՝ միայն հայտարարելով. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Իրանի դեմ պատերազմը, կարծես, հետաձգել է ԱՄՆ-ի և Գազայում խաղաղության միջնորդ մյուս երկրների՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի հետ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափման վերաբերյալ քննարկումները։

Հարցին՝ արդյո՞ք Թեհրանի թուլացումը շարունակվող պատերազմում կհեշտացնի Գազայում գործող խմբավորմանը զենքից հրաժարվելու հարցում համոզելը, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Շատերը կզինաթափվեն [Իրանի դեմ պատերազմի] պատճառով։ Այժմ Իրանը գտնվում է այնպիսի վիճակում, որը նախկինում երբեք հայտնի չէր, և դա միայն վատանալու է նրանց համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

https://factor.am/992823.html