Երուսաղեմում պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ
Քաղաքականություն
07.03.2026 | 12:16
Իրանական հրթիռային հարվածի մասին հայտարարությունից հետո Երուսաղեմում պայթյուն է տեղի ունեցել, Agence France-Presse-ին հղում անելով հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Շաբաթ առավոտյան Երուսաղեմում պայթյուն է տեղի ունեցել, այն բանից հետո, երբ օդային հարձակման մասին ահազանգ է տրվել իրանական հրթիռի մոտեցման վերաբերյալ», – հաղորդում է հրատարակությունը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Թեհրանում և Իրանի կենտրոնում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ալիքը թիրախավորել է Իրանի մի քանի կարևոր ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանը և ռազմական ակադեմիան։