Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի կողմից Իրանի հետ սահմանին ծանր զինտեխնիկայի տեղակայման մասին լուրերը մանիպուլյացիա են

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Սոցիալական ցանցերում շրջանառվող հրապարակումները, որտեղ պնդում կա, որ Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանին, իբր, տեղակայված է ադրբեջանական բանակի ծանր սպառազինություն, դիտավորյալ աղավաղված և մանիպուլյացված տեղեկատվություն է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիա զարգացման գործակալության (MEDIA) հայտարարության մեջ։

Նշվում է, թե տեսանյութը, որը պատկերված է ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը այս տարվա հունվարին, ներկայացվել է որպես նոր «փաստ», որը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք նման տեղեկատվական սադրանքները, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին տեղեկատվության մանիպուլյացիայի միջոցով խուճապ առաջացնելուն։ Հիշեցնում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի, զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ վերաբաշխման մասին տեղեկատվության տարածումը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին սոցիալական ցանցերում ոչ ճիշտ և չստուգված տեղեկատվության տարածումը մեծացնում է ապատեղեկատվության ռիսկը և նպատակ ունի շփոթություն ստեղծել հասարակության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործակալությունը նշել է, որ «լրատվամիջոցները պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն սոցիալական ցանցերում տեղեկատվության հոսքի հարցում, հղում անեն միայն պաշտոնական աղբյուրներին և զերծ մնան կասկածելի կամ մանիպուլյատիվ նյութեր տարածելուց»։

Հավելենք, որ Նախիջևանում ԱԹՍ-ների հարձակման ֆոնին՝ նախօրեին համացանցում զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր էին տարածվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի