«Երեխայիս ներկայությամբ ապտակեց»․ բուլինգից ծագած միջադեպ՝ Բերդավանի դպրոցի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ասմունքող Լիանա Զուրաբյանը երեկ տեսանյութ տարածեց՝ հայտարարելով՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի դպրոցի բակում անաչափահասը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Պատմում է՝ Դպրոց էր գնացել 4-րդ դասարանում սովորող իր որդուն տուն տանելու, երբ նկատել է, որ մի քանի դեռահասներ հերթական անգամ ծաղրում են մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեցող տղային։

«Ամեն Անգամ Լևոնին դպրոց տանելուց ռեպլիկ, ցինիկ վիճակ։ Էսօր զգուշացրեցի, որ էդպիսի բաներ մի արեք, կնկարեմ, կգցեմ սայթ ձեզ։ Էդ խոսքիս բոլորը ցրվեցին, էդ մի անչափահասը իրան անկարգ պահելով, Լևոնին բրդելով, խփելով․․․Ինձ վրա ազդեց, մոտեցա, ասեցի, որ իրեն կարգի հրավիրի և 2 անգամ ստացա ուժեղ հարված ձախ կողմում»,-պատմում է կինը։

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել թե՛ Լիանա Զուրաբյանը, թե՛ դեռահասը։ Տղան դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ Զուրաբյանն էլ իրեն է խփել, իր ձեռքը վնասվել է։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասով՝ ֆիզիկական ներգործությունը, 297-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանությունը, և 194-րդ հոդվածի առաջին մասով՝ հոգեկան ներգործությունը։ Մյուս կողմի ներկայացրած հաղորդման հիման վրա ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասով՝ ֆիզիկական ներգործությունը, 297-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանությունը»,-հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։

Սա մարտի ընթացքում գրանցված արդեն 2-րդ նմանատիպ միջադեպն է։ Առաջինը տեղի էր ունեցել Վաղարշապատի դպրոցի 10-րդ դասարանցիների միջև, երեխաներից մեկին վնասվածքներով տեղափոխել էին բժշկական կենտրոն։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ բուլինգի բազմաթիվ դրսևորումներ հաճախ անուշադրության են մատնվում։ 

«Այդպիսի դեպքերը բավականին շատ են և շատ հաճախ չեն բարձրաձայնվում, դպրոցներում կոծկվում են ինչ-որ տեղ, փորձ է արվում, օրինակ, տնօրենների կամ այլ անձանց կողմից կոծկվել, չբարձրաձայնվել, ինչ-որ տեղ նաև դպրոցի համբավը չարատավորելու համար։ Այդպես են դիտարկվում, բայց ի վերջո, դա վնաս է հասցնում կոնկրետ երեխային և հասարակությանը, որը այդ արատավոր նորմերը և պրակտիկաները թողնում է անպատասխան»,-նշեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ երկար ժամանակ նվաստացումների ենթարկված անձը ավելի է հակված լինում բռնության։ Հասարակության անտարբերությունը բուլինգի կամ արժանապատվության նվաստացման դրսևորումների նկատմամբ ծնում է հետագա ավելի ծանր հանցագործություններ։

«Մենք ծնողավարության հետ կապված հսկայական խնդիր ունենք մեր հասարակության մեջ, և ես կարծում եմ, որ դրանով շատ լուրջ պետք է զբաղվենք և ռազմավարություններ մշակենք՝ ինչպես ծնողներին բերել բռնությունից դուրս դաշտ և այդ դաշտում փորձել փոխանցել արժեքներ, որոնք բռնության հետ համատեղելիություն չունեն»,-նշեց նա։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2 վարույթով նախաքննություն է ընթանում։

Եվգենյա Համբարձումյան