Քուվեյթի ափերի մոտ լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, նավթի արտահոսք է սկսվել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քուվեյթի ափերի մոտ՝ Պարսից ծոցում լցանավի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նավի ձախ կողմը վնասվել է, ջուրը սկսել է ներթափանցել նավ, հայտնել է Թագավորական նավատորմի Ծովային տրանսպորտի համակարգման կենտրոնը (UKMTO):

Հայտարարության համաձայն՝ նավթ է արտահոսում ծով։ Հրդեհի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել, անձնակազմի անդամների շրջանում վիրավորներ չկան, նշում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մուբարաք ալ-Քաբիր քաղաքից 55 կիլոմետր հարավ խարիսխ գցած լցանավի հրամանատարը հայտնել է, որ պայթյունից հետո տեսել է նավից հեռացող փոքր նավակ։

Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել երկրի տարածքային ջրերից դուրս։

Վերջին օրերին, Իրանում պատերազմի ֆոնին, Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում նավերի վրա բազմիցս հարձակումներ են տեղի ունեցել։

Այս սրումը հանգեցրել է նրան, որ գործնականում նավթատարներ կամ նավեր չեն անցնում ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով, որով փոխադրվում է աշխարհի նավթի մոտավորապես 20%-ը և հեղուկ բնական գազի մինչև 30%-ը։ Սա հանգեցրել է համաշխարհային էներգակիրների գների աճի։

Մարտի 4-ին Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի նկատմամբ «լիակատար վերահսկողության» մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի