Ով ցանկանում է առաջնորդ լինել, ի վերջո, զոհվում է. Թրամփը խոստանում է շարունակել Իրանի դեմ պատերազմը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն ամուր դիրքում են Իրանի դեմ պատերազմում՝ խոստանալով «շարունակել հարձակողական գործողությունները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը հավելել է, որ Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հավանական իրավահաջորդները «ի վերջո, զոհվում են», իսկ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցն «արագորեն ոչնչացվում է»։

«Մենք, մեղմ ասած, լավ ենք գործում։ Ինձ հարցրեցին, թե ինչպես կգնահատեի դա մեկից տասը սանդղակով։ Ես կասեի՝ 15։ Մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք, և նրանց ղեկավարությունն արագորեն անհետանում է։ Բոլորը, ով ցանկանում է  առաջնորդ լինել, ի վերջո, զոհվում է»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը կրկին պնդել է, որ գործողության պատճառը Իրանի միջուկային նկրտումներն են։

«Երբ խելագարներն ունեն միջուկային զենք, վատ բաներ են պատահում»,- հավելել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի