Պուտինը հանձնարարել է քննարկել Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու հարցը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Մոսկվայի համար ավելի ձեռնտու կլինի անմիջապես դադարեցնել Եվրոպային գազի մատակարարումը, քան սպասել, որ եվրոպական երկրները լիովին հրաժարվեն ռուսական գազից, գրում է Meduza-ն:

«Նրանք նախատեսում են մեկ ամսից ռուսական գազի, այդ թվում՝ հեղուկ գազի գնման սահմանափակումներ մտցնել, իսկ մեկ տարի անց՝ 2027 թվականին, հետագա սահմանափակումներ՝ մինչև լիակատար արգելք։ Եվ հիմա այլ շուկաներ են բացվում։ Գուցե մեզ համար ավելի ձեռնտու կլինի հենց հիմա դադարեցնե՞լ եվրոպական շուկա մատակարարումները, և անցնել բացվող շուկաներ և այնտեղ ամրապնդվել»,- ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարզազրույցում։

Նա նշել է, որ դրանում «քաղաքական ենթատեքստ չկա»։

«Եթե մեզ մեկ կամ երկու ամսից, այնուամենայնիվ, փակելու են, մի՞թե ավելի լավ չէ ինքներս հիմա դադարեցնենք, ու գնանք   այն երկրներ, որոնք հուսալի գործընկերներ են։ Եվ այնտեղ ամրապնդվել։ Բայց դա լուծում չէ. այս դեպքում պարզապես ես եմ բարձրաձայն մտածում, այսպես ասած։ Ես կհանձնարարեմ կառավարությանն աշխատել այս հարցի շուրջ մեր ընկերությունների հետ»,- հավելել է Պուտինը։

Հունվարին ԵՄ երկրները համաձայնել են մինչև 2027 թվականը լիովին հրաժարվել ռուսական գազից։ Սլովակիան և Հունգարիան, որոնք ռուսական գազ են ստանում «Թուրքական հոսք» խողովակաշարով, քվեարկել են այս որոշման դեմ։

Եվրոպական գազատրանսպորտային Entsog խմբի տվյալների համաձայն՝ ռուսական խողովակաշարային գազի արտահանումը Եվրոպա 2025 թվականին նվազել է 44%-ով՝ հասնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի