Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ «Ամերիկան ​​հաղթում է Իրանում»

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ամերիկան Իրանում ​​հաղթում է վճռականորեն, ջախջախիչ և անողորմ։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ն։

Ըստ նրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի արշավը «յոթ անգամ ավելի ինտենսիվ է, քան Իսրայելի [12-օրյա ռազմական արշավը] Իրանի դեմ»։

«Ընդամենը չորս օր է անցել, բայց ինչպես նախագահ Թրամփն ասաց՝ ԱՄՆ-ը կպահանջի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է գործողության հաջողության համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Ըստ Հեգսեթի՝ վերջին չորս օրերի արդյունքներն «անհավանական, իսկապես պատմական» են եղել․ «Նրանց վերջը եկել է, և նրանք դա գիտեն»։

Ամերիկացի պաշտոնյան նաև հայտարարել է, թե «Իրանի առաջնորդները կնայեն վերև և կտեսնեն միայն ԱՄՆ-ի և Իսրայելի օդուժը», մինչև ԱՄՆ-ը և Իսրայելը որոշեն, որ պատերազմն ավարտվել է։

«Սա երբեք նախատեսված չէր լինել արդար մարտ, և դա արդար մարտ չէ։ ԱՄՆ- հարվածում է Իրանին, «երբ այն արդեն դժվարին վիճակում է։ Ալիքները մեծանում են, և մենք նոր ենք սկսում։ Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին»,- պնդել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով․ «ԱՄՆ նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղում»։

BBC-ի հարցին՝ արդյո՞ք կարող է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Մինաբում աղջիկների դպրոցի ռմբակոծության վերաբերյալ, որի հետևանքով, ըստ Իրանի, զոհվել է առնվազն 153 մարդ, այդ թվում՝ շատ երեխաներ, Հեգսեթը պատասխանել է․ «Ես միայն կարող եմ ասել, որ մենք դա հետաքննում ենք։ Մենք, իհարկե, երբեք չենք թիրախավորում քաղաքացիական անձանց, բայց մենք ուսումնասիրում և հետաքննում ենք դա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի